From Wikipedia, the free encyclopedia
Էռնյո Ռուբիկը (հունգ.՝ Ernő Rubik), հուլիսի 13, 1944[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգար գյուտարար, քանդակագործ և ճարտարապետության պրոֆեսոր. Համաշխարհային ճանաչում է ստացել շնորհիվ իր ծավալային գլուխկոտրուկների և խաղալիքների։ Դրանց թվին է պատկանում Ռուբիկի խորանարդը (1974)։
Էռնյո Ռուբիկ հունգ.՝ Rubik Ernő | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1944[1][2][3] (80 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Մոհոյ֊Նագի անվան արվեստի և դիզայնի համալսարան (1971) և Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (1967) |
Երկեր | Ռուբիկի խորանարդ և Rubik's Flip? |
Մասնագիտություն | ճարտարապետ, համալսարանի դասախոս, ճարտարագետ, դիզայներ, մաթեմատիկոս, գյուտարար, քանդակագործ և ձեռնարկատեր |
Ծնողներ | հայր՝ Էռնյո Ռուբիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Եվրոպական ակադեմիա[5] |
Երեխաներ | Զոլտան Էռնյո Ռուբիկ |
Ernő Rubik Վիքիպահեստում |
Ծնվել է Բուդապեշտում Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին։ Նրա հայրը Էստրոգոմի գործարանում ավիաինժեներ էր, մայրը՝ բանաստեղծուհի։ (1967 թվականին) ավարտել է Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարանը, ինժեներ-շինարար մասնագիտությամբ, կրթությունը շարունակել է ասպիրանտուրայում քանդակագործի և ինտերյերի դիզայներ մասնագիտությամբ։ 1971-1975 թվականներին աշխատել է ճարտարապետ, այնուհետ վերադարձել է ակադեմիա և ստացել դոցենտի կոչում։
80-ականների սկզբին դարձել է խաղերի և գլուխկոտրուկների ամսագրի խմբագիր (հունգ.՝ És játék, «…և խաղեր»)։ 1983 թվականին հիմնել է սեփական ստուդիա (հունգ.՝ Rubik Stúdió), որն զբաղվում էր կահույքի դիզայնով և գլուխկոտրուկների մշակմամբ։ 1987 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1990-ին Յանոշ Գինստլեռ հետ համատեղ հիմնել է հունգարական տեխնիկական ակադեմիան (հունգ.՝ Magyar Mérnöki Akadémia) և եղել է նրա նախագահը մինչ 1996 թվականը[6]։ Ակադեմիայում ստեղծել է առանձնահատուկ տաղանդավոր երիտասարդ գյուտարարների սատարման Ռուբիկի միջազգային ֆոնդը։
Ներկայումս հիմնականում մասնակցում է տեսախաղերի մշակմանը, գրում է ճարտարապետության վերաբերյալ հոդվածներ և ղեկավարում է Ռուբիկի ստուդիան։ Պարգևատրվել է Հունգարական Ժողովրդական Հանրապետության պետական պարգևով (1983), Դենիս Գաբորի անվան պարգևով (1995) և Կոշուտովսկու պարգևով (2007)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.