պորտուգալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ռուբեն Դիաշ (պորտ.՝ Rúben Dias, մայիսի 14, 1997[1], Amadora, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Rúben dos Santos Gato Alves Dias | ||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 14, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Amadora, Լիսաբոն, Պորտուգալիա | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բենֆիկա | ||
Համար | 6 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2008 | Էշտրելա Ամադորա | ||
2008-2015 | Բենֆիկա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-ներկա | Բենֆիկա B | 55 | (0) |
2017-ներկա | Բենֆիկա | 25 | (3) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 | Պորտուգալիա Մ16 | 5 | (1) |
2013-2014 | Պորտուգալիա Մ17 | 18 | (0) |
2014-2016 | Պորտուգալիա Մ19 | 21 | (2) |
2016-2017 | Պորտուգալիա Մ20 | 15 | (0) |
2017-ներկա | Պորտուգալիա Մ21 | 4 | (0) |
2018-ներկա | Պորտուգալիա | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դիաշը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Էշտրելա Ամադորայում, սակայն 2008 թվականին միացել է Բենֆիկայի ակադեմիային[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Բենֆիկա B-ի կազմում նշեց 2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Շավիշի դեմ խաղում[4]։ 2016-17 մրցաշրջանում նա օգնեց Բենֆիկա B-ին զբաղեցնել 4-րդ տեղը Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում, և Բենֆիկայի երիտասարդական թիմին՝ հասնել ՈՒԵՖԱ Երիտասարդական գավաթի եզրափակիչ[5]։
Բենֆիկայի առաջին թիմի կազմում իր դեբյուտը Դիաշը նշեց 2017 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Բոավիշտայի դեմ խաղում[6]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց հոկտեմբերի 18-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[7]։ Բենֆիկայի կազմում իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 29-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[8]։ Պորտուգալիայի Սուպերլիգայում իր առաջին գոլը խփեց 2018 թվականի փետրվարի 3-ին՝ Ռիու Ավիի դեմ խաղում[9][10]։ 2017-18 մրցաշրջանում Դիաշը անցակցրեց 30 հանդիպում բոլոր մրցաշարերում[11]՝ դառնալով 4 գոլի հեղինակ և ճանաչվելով Պորտուգալիայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[12]։
Դիաշը ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում նա մասնակցեց 2014 թվականի Եվրոպայի առաջնությանը[13]։ 2016 թվականին նա, որպես Մ19 հավաքականի ավագ, մասնակցեց Եվրոպայի առաջնությանը` անցկացնելով 3 հանդիպում[14]։ Մ20 հավաքականի ավագի թևկապով նա մասնացկեց 2017 թվականի աշխարհի առաջնությանը[15]։
2018 թվականի մարտի 15-ին Դիաշը առաջին անգամ հրավիրվեց Պորտուգալիայի ազգային հավաքական՝ Եգիպտոսի և Նիդերլանդների դեմ ընկերական խաղերի համար, սակայն 4 օր անց ստացավ ծանր վնասվածք՝ դուրս մնալով կազմից[16][17]։ 2018 թվականի մայիսին նա ընդգրկվեց 2018 թվականի աշխարհի առաջնության համար Պորտուգալիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[18][19][20]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց մայիսի 28-ին՝ Թունիսի դեմ ընկերական խաղում[21][22][23]։ Աշխարհի առաջնությունում Դիաշը չմասնակցեց ոչ մի հանդիպման[24], իսկ Պորտուգալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[25][26]՝ 2-1 հաշվով պարտվելով Ուրուգվային[27][28]։
2018 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[29]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բենֆիկա B | 2015–16 | Սեգունդա Լիգա | 25 | 0 | — | 25 | 0 | |||||
2016–17 | 28 | 0 | 28 | 0 | ||||||||
2017–18 | 1 | 0 | 1 | 0 | ||||||||
Ընդհանուր | 54 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 54 | 0 | ||
Բենֆիկա | 2017–18 | Պրիմեյրա Լիգա | 24 | 3 | 1 | 0 | 2 | 0 | 3 | 1 | 30 | 4 |
2018–19 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 25 | 3 | 1 | 0 | 4 | 0 | 3 | 1 | 33 | 4 | ||
Կարիերայի ընդհանուր | 79 | 3 | 1 | 0 | 4 | 0 | 3 | 1 | 87 | 4 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.