From Wikipedia, the free encyclopedia
Ռոդերիկ (Ռոդի) Ջորջ Թումս[1] (անգլ.՝ Roderick "Roddy" George Toombs, ապրիլի 17, 1954 - հուլիսի 30, 2015), առավել հայտնի «Խուլիգան» Ռոդի Փայեր ("Rowdy" Roddy Piper) ռինգային անվամբ, կանադացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), կինոդերասան և ռադիոհաղորդավար։ Ռեստլինգի ասպարեզում առավել նշանակալի կարիերա է ունեցել «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) կազմակերպութունում հանդես գալու տարիներին։
Ռոդի Փայփեր Roddy Piper | |
---|---|
Իրական անուն | Ռոդերիկ Ջոն Թումս Roderick "Roddy" George Toombs |
Ռինգային անուն(ներ) | Ռոդի Փայփեր Կանադացի Դիմակավորված կանադացի[1] Փայփեր մեքենա |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող հասակ | 1,83 մ[1] |
Ծննդյան թվական | Ապրիլի 17, 1954[1] |
Ծննդավայր | Սասկատուն, Սասկաչևան, Կանադա |
Վախճանի թվական | Հուլիսի 30, 2015 (61 տարեկան)[2] |
Վախճանի վայր | Հոլիվուդ, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Մարզիչ | Ջին Լեբել Լեո Գարիբալդի Թոնի Կոնդելո Ջո Ֆիորինո |
Դեբյուտ | 1969 |
Կարիերայի ավարտ | 2011 |
Կայք | rowdyroddypiper.com |
Չնայած ծնված լինելով Կանադայում, Փայփերը, ունենալով խորը շոտլանդական արմատներ, ռինգում մարմնավորել է գլազգոյացի կռվարար շոտլանդացու՝ կրելով Շոտլանդիայի խորհրդանիշն համարվող քիլթը և ռինգ մտնելով պարկապզուկային կատարման ներքո։ Բազմաթիվ առիթներով ռինգում ավանդական շոտլանդական ցասումը դրսևորելու համար ստացել է «խուլիգան» մականունը։
Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել բազմաթիվ փեյ-փեր-վյու շոուներում, որոնցից առանձնացվում են «Ռեսլմանիա I»-ը և «Ռեսլմանիա II»-ը։ Ընդհանուր առմամբ կարիերայի ընթացքում նվաճել է 34 չեմպիոնական տիտղոս՝ ընդ որում ոչ մի անգամ չդառնալով աշխարհի վարկածով չեմպիոն։ 2005 թվականին առաջադրվել է WWE փառքի սրահ։
Մահացել է 2015 թվականի հուլիսի 30-ին՝ 61 տարեկանում՝ քնի ժամանակ ստացած սրտի կաթվածի պատճառով[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.