From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Լի Ֆրոստ (մարտի 26, 1874[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - հունվարի 29, 1963[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[5][6][7]), ամերիկացի մեծ բանաստեղծ։ Վաղ հասակից գրում էր բանաստեղծություններ ու աշխատում իր ֆերմայում։ Նա միշտ էլ ֆերմեր մնաց՝ որպես բնության կիրքը փառաբանող ու մարդկային կյանքը բնությանը վերադարձնող երգիչ։ Ֆրոստի բանաստեղծական հերոսը՝ նյուհեմփշիրցի ֆերմերը, իր հորթերով, կենաց ծառերով ու մութ անտառներով ճամփա ընկնող կոսմիկ մի գիտակցություն է։ Բրիչը ձեռքին, կոշտ թաթերով ֆրոստյան հողագործն արարչի օրհնությունն է, նույն ինքը՝ արարիչը, հանապազօրյա քրտինքն ու արյունը հունցող աշխատավորը։
Ռոբերտ Ֆրոստ | |
---|---|
Ծննդյան անուն | Robert Lee Frost |
Ծնվել է | մարտի 26, 1874[1][2][3][…] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | հունվարի 29, 1963[1][2][3][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Բոստոն, ԱՄՆ[5][6][7] |
Գերեզման | Old Bennington Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, մանկավարժ և դրամատուրգ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Դարտմուտի քոլեջ[7], Հարվարդի համալսարան (1897)[7] և Լոուրենսի ավագ դպրոց[7] |
Ուշագրավ աշխատանքներ | «Տղայի կամքը», «Բոսթոնի հյուսիսը» |
Անդամակցություն | Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[7], Phi Beta Kappa[7], Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և PEN America |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան[7], Միչիգանի համալսարան[7], Լոուրենսի միջնակարգ դպրոց[7], Դարտմուտի քոլեջ[7] և Ամհերստի քոլեջ |
Պարգևներ | |
Ամուսին | Elinor Miriam Frost?[11] |
Ներշնչվել է
| |
Ռոբերտ Ֆրոստ Վիքիքաղվածքում | |
Robert Frost Վիքիպահեստում |
Ֆրոստն ամուսնանում է իր դասընկերուհու հետ։ Նրանց վեց երեխաներից երկուսը մահանում են փոքր հասակում։ Երիտասարդ Ֆրոստի անձնական ողբերգությունները պեսիմիստական աշխարհայացք են ձևավորում, որտեղ վաղուց պարտված ինդիվիդը շարունակում է ասկետիկ կեցությունը՝ վերապրելով անցյալը։
Ֆրոստին երկար ժամանակ չէին տպագրում։ Ստիպված նա վաճառում է ֆերման, տեղափոխվելով Լոնդոն։ Էզրա Փաունդի օգնությամբ հրատարակվում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «A Boy’s Will»։ Առաջին աշխարհամարտի նախօրեին Ֆրոստը վերադառնում է Նյու Հեմփշիր, գնում նոր ֆերմա։ Ռոբերտ Ֆրոստը չորս անգամ արժանանում է Պուլիտցերյան մրցանակի (1924, 1931, 1937․ 1943)։ ԱՄՆ-ում նա մեծ ճանաչում ու հարգանք էր վայելում։ Մի քանի նախագահի, այդ թվում նաև Ջոն Քենեդու երդմնակալության օրը նա իր խոսքն էր հղում նախագահին ու ամերիկյան ժողովրդին, կարդում էր բանաստեղծություն։
Այցելելով Խորհրդային Միություն՝ Ֆրոստը հանդիպում է Աննա Ախմատովային։ Միմյանց համար նրանք ընթերցում են բանաստեղծություններ։
Բրոդսկին, որ մի քանի էսսեներ է նվիրել նրան, ինչպես նաև Նաբոկովը և ուրիշներ Ֆրոստին համարում են 20-րդ դարի խոշոր մտածողներից մեկը։
Ռեալիստական թեմատիկան, «առօրեական պոեզիան», առտնին խոսքի օգտագործումը նրան հնարավորություն են ընձեռել արտահայտելու ժողովրդի վերաբերմունքը դարաշրջանի բարոյական ու սոցիալական խնդիրների նկատմամբ («Բոստոնից հյուսիս», 1915, ժող․)։ «Նյու Հեմփշիր» (1923), «Հեռավոր լեռնաշղթա» (1936) և այլ ժողավածուներում տրված է երբեմնի անապական գյուղաշխարհի անկասելի քայքայման, ժամանակի քաղաքակրթության բարոյական ճգնաժամի զգացումը։
Ֆրոստի ուշ շրջանի քնարական բանաստեղծությունները պատկանում էն անգլալեզու պոեզիայի գլուխգործոցներին[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.