From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Քելլի (անգլ.՝ Richard Kelly, ծնվ. մարտի 28, 1975[1], Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։
Ռիչարդ Քելլի Richard Kelly | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Midlothian High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0446819 |
Ռիչարդ Քելլին ծնվել է 1975 թ. մարտի 28-ին ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Նյուփորդ Նյուս քաղաքում։ Նրա մանկությունը անցել է հենց նույն նահանգում, փոքրիկ Միդլոտիան քաղաքում։ Նրա հայրը եղել է ՆԱՍԱ-ի ծառայող, մասնակցել է Մարսի յուրացման նախագծում։
1977 թ. Քելլին ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը։ Նրան հաջողություն է բերել սեփական սցենարով նկարահնած նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Դոննի Դարկո» (Donnie Darko) անվանումով։ Ժապավենը նշանավորվել է կինոքննադատների դրական վերաբերմունքով և արժանացել է տասնմեկ զանազան մրցանակների, այդ թվում նաև հեղինակավոր Սանդանսի կինոփառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակին՝ 2001 թ.։
«Դոննի Դարկո» լիամետրաժ ֆիլմն առաջադրվել է 22 մրցանակի, որոնցից հաղթել է 11-ը, այդ թվում նաև՝ Saturn մրցանակի։ Այս ֆիլմը հետագայում հայտնվեց Empire ամսագրի բոլոր ժամանակների 50 մեծագույն ֆիլմերի ցանկում։ Նա գրել է բազմաթիվ սցենարներ, որոնք հանրությանը չեն հասել, դրանցից հայտնիներն են՝ Կուրտ Վոնեգութի կատվի օրրանը և Լուի Սաչար ի անցքերը։ Վերջինս հասանել է որպես PDF և հասանել է Ռիչարդ Կելլի ֆանկայքում։
Նրա չորրորդ ֆիլմը՝ Հարավի հեքիաթներ անվանումով ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում 2006 թ., որտեղ ներկա է եղել Դուեյն Ջոնսոնը, Կեվին Սմիթը, Միրանդա Ռիչարդսոնը և այլ հայտնի աստղեր։
2008 թ. Կելլիյի ստեղծած Darko ընկերությունը հատարարել է, որ սցենարը գրվել է լավ վաճառվող գրքի համար։ Ստեղծված գրքի հեղինակ Մաքս Տուկերը հաստատել է Կելլիյի ասած խոսքերը։
The Box ֆիլմի դուրս գալուց հետո նա ասել է, որ երկար ժամանակ աշխատել է թրիլլեր Manhattan in the year 2014-ի վրա։
Ռեժիսոր | ||
---|---|---|
Տարի | Ֆիլմ | Այլ նշումներ |
1996 | Հրաժեշտի վայր | Կարճ ֆիլմ |
1997 | Ներքին էություն | Կարճ ֆիլմ |
2001 | Դոնի Դարկո | |
2006 | Հարավի Հեքիաթներ | |
2009 | Կապոց | Հիմնված է կարճ պատմության վրա Ռիչարդ Մատեսոն |
Սցենարիստ | ||
---|---|---|
Տարի | Ֆիլմ | Այլ նշումներ |
1996 | Հրաժեշտի վայր | Կարճ ֆիլմ |
1997 | Ներքին էություն | Կարճ ֆիլմ |
2001 | Դոնի Դարկո | |
2003 | Անցքեր | Տիտրերում չնշված վաղ նախագիծ |
2005 | Դոմինո | |
2006 | Հարավի հեքիաթներ | |
2009 | Կապոց | Հիմնված է կարճ պատմության վրա Ռիչարդ Մատեսոն |
Պրոդյուսեր | |||
---|---|---|---|
Տարի | Ֆիլմ | Այլ նշումներ, | |
2009 | Կեղտոտ աղջիկ | ||
Հուսով եմ նրանք մատուցում են գարեջուր դժոխքում | Հիմնված է Տուկեր Մաքս-ի կարճ պատմության վրա "Հուսով եմ նրանք մատուցում են գարեջուր դժոխքում" Օսթինի ճանապարհորդությունը գրքից Հուսով եմ նրանք մատուցում են գարեջուր դժոխքում | ||
Ռոգի պատկերասրահ | |||
Կապոց | |||
Աշխարհի լավագույն հայրիկ | |||
2010 | Fade[2] | Based on the novel by Robert Cormier | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.