Ռայմունդ Լուլի (իսպ.` Lulio, լատինացված Lullius), Ռայմունդ, մոտ 1232, Պալմա դե Մալյորկա, Kingdom of Majorca[1][2] - մոտ 1316[3][4], անհայտ), փիլիսոփա, աստվածաբան, կատալանյան գրականության հիմնադիր և դասական։ Ֆրանցիսկյան միաբանության անդամ, միսիոներ։

Արագ փաստեր Ռայմունդ Լուլիլատին․՝ Raymundus Lullius, Ծնվել է ...
Ռայմունդ Լուլի
լատին․՝ Raymundus Lullius
Thumb
Ծնվել էմոտ 1232 Պալմա դե Մալյորկա, Kingdom of Majorca[1][2]
Մահացել էմոտ 1316[3][4] անհայտ
ԳերեզմանSant Francesc
Բնակության վայր(եր)Պալմա դե Մալյորկա
Քաղաքացիություն Kingdom of Majorca
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, աստվածաբան, միսիոներ, աստղագուշակ, բանաստեղծ, հոգևորական և վիպասան
Ալմա մատերՄոնպելիեի համալսարան
Տիրապետում է լեզուներինOld Catalan?, միջնադարյան լատիներեն, Old Occitan? և արաբերեն
ՈւսուցիչArnaldus de Villa Nova?
ԱշակերտներThomas Le Myesier?
Ստորագրություն
Thumb
 Ramon Llull Վիքիպահեստում
Փակել

Քարոզել է Հայաստանում, Կիպրոսում և Հյուսիսային Աֆրիկայում։ Պահպանվել է Լուլի մոտ 300 երկ։ Հակադրվելով ավեռոիզմին և երկակի ճշմարտության ուսմունքին, գտնում էր, որ ճշմարիտ ճանաչողությունը հնարավոր է հայտնությամբ։ Աշխարհը, ըստ նրա, աստծու սիմվոլ է, յուրաքանչյուր իրի մեջ արտացոլված է աստվածային «կատարելություն», որոնց ճանաչողությամբ բացահայտվում են աստծու գործողության սկզբունքները։ «Մեծ արվեստ» երկում Լուլի մշակել է տրամաբանական գործողությունների մոդելավորման եղանակներ։ Նրան է պատկանում տրամաբանական մեքենա ստեղծելու առաջին փորձը։ Տրամաբանության մեջ կոմբինատորային մեթոդի հիմնադիրներից է։

Լուլին 1301 թվականին եղել է Կիլիկիայի Այաս քաղաքում, ուր գրել է աստվածաբանական մի եզր (De iis quae homo de Deo debet credere), հավանաբար նաև քարոզել է, սակայն քաղ. անբարենպաստ պայմանների պատճառով այնտեղից հեռացել է (տես Ալիշան Ղ., Աիսուան, 1885, էջ 394)։ Պոեմների և փիլ. վեպի հեղինակ է։ Գրել է կատալոներեն և արաբերեն, սակայն առավելապես պահպանվել են լատ. թարգմանությունները։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.