From Wikipedia, the free encyclopedia
Ջրամբար, արհեստականորեն ստեղծված ջրածավալ, ծառայում է ժողովրդական տնտեսության կարիքների համար օգտագործվող ջուրը կուտակելու և պահելու համար։ Ջրամբարը գոյանում է գետի վրա դիմհարային պատվարներ կառուցելով։ Բոլոր ջրամբարների համար բնորոշ են պատվարի ուղղությամբ խորությունների աճը, դանդաղ ջրափոխանակությունն ու հոսանքի արագությունը և հիդրոլոգիական ռեժիմի այլ առանձնահատկություններ։ Ջրամբարները ջրային ռեսուրսների բազմակողմանի օգտագործման հիմքն են։ Տարբերում են օրական, շաբաթական, սեզոնային և տարեկան կարգավորման ջրամբարներ։ Ըստ եզրաձևի ջրափոխանակության ինտենսիվության, հետևաբար և հիդրոլոգիական ռեժիմի՝ ջրամբարները լինում են լճային և գետային։ Ջրամբարներում տարբերում են՝ նորմալ դիմհարային մակարդակ (ՆԴՄ)՝ ամենաբարձր դիմհարային մակարդակը, որը պատվարը կարող է պահպանել երկար ժամանակ, բարձրացված դիմհարային մակարդակ (ԲԴՄ)՝ ամենաբարձր դիմհարային մակարդակը, որը կարելի է պահպանել կարճ ժամանակ (վարարումը բաց թողնելու ժամանակամիջոցում), մեռյալ ծավալի մակարդակ (ՄԾՄ)՝ նորմալ շահագործման պայմաններում թույլատրելի նվազագույն մակարդակ։ Ջրամբարի բնութագրական մակարդակները և ծավալները ԽՍՀՄ-ում շահագործվում և նախապատրաստական փուլում են գտնվում մոտ 1000 ջրամբար։ Արտասահմանում ամենամեծ թվով Ջրամբարներ կան ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Կանադայում և այլն։
Հայաստանի տարածքում գործում են մի շարք ջրամբարներ[1]՝ Ապարանի, Կեչուտի, Մանթաշի և այլ ջրամբարներ), որոնք հիմնականում ծառայում են ոռոգման և էներգետիկական նպատակների համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.