Կեչուտի ջրամբար
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կեչուտի ջրամբար, Ջերմուկի ջրանբար[1], ջրամբար Հայաստանի Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքի և Կեչուտ գյուղի մոտ՝ Արփա գետի վրա։
Կեչուտի ջրամբար | |
---|---|
Տեսակ | ջրամբար |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Վայոց Ձորի մարզ |
ԲԾՄ | 1920 մետր |
Խորություն | 20 մետր |
Մակերես | 145 հեկտար |
Ծավալ | 0,023 կմ³ |
Աշխարհագրական տեղադրություն | Արփա |
Ձևավորում | 1980 |
Ջրամբարի շինարարական աշխատանքները սկսվել են 1967 թվականին Վանիկ Թումասյանի մասնակցությամբ։ Պատվարը քարալիցքային է՝ մոտ 50 մ բարձրությամբ, 230 մ երկարությամբ։ Ընդհանուր ծավալը 22, 5 միլիոն մ³ է, օգտակար ծավալը՝ 3, 5 միլիոն մ³, հայելու մակերեսը՝ 1, 2 կմ²[2]։ Սնվում է Արփա գետից և մթնոլորտային տեղումներից։ Կեչուտի ջրամբարը «Արփա-Սևան» հիդրոտեխնիկական կառույցի գլխային հանգույցն է, որից սկիզբ է առնում դերիվացիոն (ջրաթեք) թունելը։
Seamless Wikipedia browsing. On steroids.