ֆիլմ From Wikipedia, the free encyclopedia
«Ջրահարսը» (անգլ.՝ The Little Mermaid), ամերիկացի ռեժիսոր Ռոբ Մարշալի երաժշտական ֆենտեզի ֆիլմը։ Այն նկարահանվել է 1989 թվականի համանուն մուլտֆիլմի հիման վրա, որն իր հերթին հիմնված է Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականին[8]։
Ջրահարսը անգլ.՝ The Little Mermaid | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1], արկածային ֆիլմ[1], ընտանեկան ֆիլմ[1], երաժշտական ֆիլմ[1], ռոմանտիկ ֆիլմ[1] և ֆիլմ-հեքիաթ |
Հիմք | Ջրահարսը և Ջրահարսը |
Թվական | մայիսի 24, 2023, մայիսի 26, 2023, մայիսի 19, 2023[2], մայիսի 25, 2023[3] և հունիսի 9, 2023 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբ Մարշալ |
Պրոդյուսեր | Մարկ Է. Փլաթ[4], Լին Մանուել Միրանդա[4], Ջոն ԴեԼուկա և Ռոբ Մարշալ |
Սցենարի հեղինակ | Ջեյն Գոլդման և Դևիդ Մեգի |
Դերակատարներ | Halle Bailey?, Մելիսա ՄակՔարթի, Խավիեր Բարդեմ, Jonah Hauer-King?, Noma Dumezweni?, Արթ Մալիկ, Martina Laird?, Jessica Alexander?, Simone Ashley?, Lorena Andrea?, Kajsa Mohammar? և Լին Մանուել Միրանդա |
Օպերատոր | Դիոն Բիբի |
Երաժշտություն | Լին Մանուել Միրանդա[4] և Ալան Մենկեն[4] |
Մոնտաժ | Ուայաթ Սմիթ |
Կինոընկերություն | Walt Disney Pictures, Lucamar Productions, Marc Platt Productions և 5000 Broadway Productions? |
Տևողություն | 135 րոպե[5] |
Բյուջե | 250 000 000 $[6] |
Շահույթ | 217 500 000 $[7] |
The Little Mermaid (2023 film) Վիքիպահեստում |
Ծովում բնակվող երիտասարդ ջրահարս Արիելը, որը նաև Տրիտոն թագավորի դուստրն է, երազում է դառնալ մարդ։ Մի օր հոր հետ վիճելուց հետո նա փախչում է պալատից։ Հենց այդ պահին սկսվում է փոթորիկ և Արիելը փրկում է խորտակվող արքայազն Էրիկին ու սիրահարվում է նրան։ Տղայի հետ ցամաքում ապրելու համար Արիելը Ուրսուլա կախարդին է տալիս իր ձայնը՝ մարդու ոտքեր ունենալու համար։
Դերասան | Դեր |
---|---|
Հոլի Բեյլի | ջրահարս Արիել |
Խավիեր Բարդեմ | թագավոր Տրիտոն |
Իոնա Հաուեր Քինգ | արքայազն Էրիկ |
Մելիսա Մաքքարթի | կախարդ Ուրսուլա |
Ջեյկոբ Թրամբլե | Ֆլաունդեր |
Դեյվիդ Դիգս | ծովախեցգետին Սեբաստյան |
Ակվաֆինա | որոր Սքատլ |
2016 թվականի մայիսին Deadline Hollywood-ը հայտնել է, որ Disney-ը որոշել է մուլտֆիլմի հիման վրա թողարկել ֆիլմ[9]։ Երեք ամիս անց հայտարարվել է, որ Ալան Մենքենը վերադառնալու է որպես ֆիլմի կոմպոզիտոր և նոր երգեր է գրելու Լին Մանուել Միրանդայի հետ, որը նույնպես համատեղ ֆիլմ է թողարկելու Marc Platt Productions-ի հետ[10]։ Նախագծի վրա աշխատել են Լինդսի Լոհանը և Քրիս Էվանսը[11][12][13]։ 2017 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ Ռոբ Մարշալը լինելու է ֆիլմի ռեժիսորը, իսկ Ջեյն Գոլդմանը գրելու է սցենարը[14]։ 2019 թվականի հուլիսի 3-ին հայտարարվել է, որ ֆիլմում ջրահարսի դերը մարմնավորելու է աֆրոամերիկացի դերասանուհի Հոլլի Բեյլին[15]։ Նույն ամսին հայտարարվել է նաև, որ Հարրի Սթայլսը և Խավիեր Բարդեմը բանակցում են արքայազն Էրիկի և թագավոր Տրիտոնի դերերը խաղալու համար[16][17]։ Այնուամենայնիվ, օգոստոսին պարզվել է, որ Սթայլսը հրաժարվել Է դերից, քանի որ կենտրոնացած է իր երաժշտական կարիերայի վրա[18][19]։
Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Քեմերոն Կաֆեն և Իոնա Հաուեր Քինգը երկու վերջին թեկնածուներն են արքայազն Էրիկի դերի համար[20]։ 2019 թվականի նոյեմբերին Հաուեր Քինգը պաշտոնապես հայտարարվել է Էրիկի դերի համար[21]։ Հոկտեմբերին Դեյվիդ Բիգսը նաև հայտարարել է, որ բանակցություններ է վարում Սեբաստյանի ձայնը հնչեցնելու համար[22][23]։ Նկարահանումները նախատեսվում էր սկսել 2020 թվականի ապրիլին, սակայն 2020 թվականի մարտին արտադրությունը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով[23][24][25][26]։ Ավելի ուշ նկարահանումները սկսվել են 2020 թվականի օգոստոսին[27][28]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.