From Wikipedia, the free encyclopedia
«Ջրահարսը» (ռուս.՝ «Русалочка»), խորհրդային-բուլղարական ֆիլմ, որ ստեղծվել է Վլադիմիր Բիչկովի[2] կողմից Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով։ Ֆիլմը նկարահանվել է 1976 թվականին Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում[3]։
Երկիր | ԽՍՀՄ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
---|---|
Ժանր | դրամա, ֆիլմ-հեքիաթ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Ջրահարսը |
Թվական | 1976 և դեկտեմբերի 17, 1976 |
Լեզու | ռուսերեն և բուլղարերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Բիչկով |
Սցենարի հեղինակ | Վիկտոր Վիտկովիչ |
Դերակատարներ | Միխայիլ Պուգովկին, Ստեֆան Իլիև, Ստեֆան Պեյչև և Իվան Գայդարջիև |
Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա[1] և Nu Boyana Film Studios?[1] |
Տևողություն | 78 րոպե |
Ֆիլմը նվիրված է դանիացի մեծ գրող Հանս Քրիստիան Անդերսենի հիշատակին և ստեղծվել է նրա լավագույն հեքիաթներից մեկի հիման վրա։ Փոքրիկ ջրահարսը սիրահարվում է արքայազնին, որին մի անգամ փրկել էր փոթորկի ժամանակ։ Հանուն այդ սիրո Ջրահարսը զոհում է շատ բան. նա չի վախենում հեռանալ իր տնից և պայման է կապում չար կախարդուհու հետ։ Կախարդուհին, օգտագործելով տարբեր կախարդական խոսքեր, Ջրահարսի գեղեցիկ վարսերի փոխարեն նրա ձկան պոչը վերածում է մարդկային ոտքերի և այնպես է անում, որ Ջրահարսը կարողանա քայլել ու ապրել ցամաքում։ Բազմաթիվ փորձություններ է ստիպված լինում անցնել փոքրիկ Ջրահարսը միայն նրա համար, որ լինի իր սիրելիի կողքին։ Բայց արքայազնը, այսպես էլ չհասկանալով իր երջանկությունը, ընդմիշտ կորցնում է նրան։
Ֆիլմում կան առանձին տարբերություններ Անդերսենի հեքիաթից. կախարդուհին չի վերցնում Ջրահարսի ձայնը, և նա կարող է խոսել, դրանից բացի՝ նա չի մահանում արքայազնից բաժանվելուց հետո, այլ ստանում է անմահություն։ Սակայն սյուժետային առանձին գծերի մեղմացումն այդ առանց այն էլ տխուր պատմությունը չի դարձնում պակաս դրամատիկական։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.