Remove ads
քաղաք Ադրբեջանւմ From Wikipedia, the free encyclopedia
Ջրական (հայտնի է նաև որպես Մեխակավան, ադրբեջանական անունը Ջաբրայիլ, ադրբ.՝ Cəbrayıl[2]), բնակավայր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Հարևանությամբ գտնվում են Առաջամուղ և Առաքել (կամ Առաքյուլ) գյուղերը։
Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Ջրական | ||
Երկիր | Արցախ/ Ադրբեջան | |
Հիմնադրված է | 18-րդ դար թվականին | |
Այլ անվանումներ | Մեխակավան | |
Տվյալ կարգավիճակում | 1980 թվականից | |
Բարձր. ծովի մակ-ից | 470 մետր | |
Բնակչություն | ▲6300 մարդ (1991) | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
Հեռախոսային կոդ | +3 | |
| ||
| ||
Համաձայն Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն քաղաքի կարգավիճակով ընդգրկված է Ջաբրայիլի շրջանում։ 2020 թվականի հոկտեմբերի 4֊ին Հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմի ժամանակ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ջրականի տարածքը պատմականորեն գտնվել է Արցախ նահանգի Մյուս Հաբանդ (միջնադարում՝ Բելուկան կամ Դիզակ) գավառի հարավում[3]։ Բնակավայրի պատմական հայկական անվանումը, ինչպես նաև հայաթափման տարեթիվը, անհայտ են[3]։ Ըստ Սամվել Կարապետյանի՝ բնակավայրը հավանաբար հայաթափ է եղել XVIII դարի սկզբներին[3]։
1855 թվականին գյուղն ուներ 250 թյուրքախոս շիա դավանանքի բնակիչներ[4], իսկ 1897 թվականին՝ 228 հայ, 186 թյուրքո-թաթար և 76 ռուս բնակիչներ[5]։ Համաձայն Ռուսական կայսրության վարչական բաժանման՝ ընդգրկված էր Ջաբրայիլի գավառում։ XX դարի սկզբներին Ջաբրայիլի գավառի հողագործ տարրը հայերն ու փոքրաթիվ ռուս մոլոկաններն էին, իսկ թյուրքախոս մեծամասնությունը վարում էր քոչվորական կյանք[3]։
Խորհրդային ժամանակաշրջանում Ջրականը զգալի զարգացում ապրեց որպես Ջաբրաիլի շրջանի կենտրոն[3]։ 1950 թվականին այն ստացավ քաղաքատիպ ավանի, իսկ 1980 թվականին՝ քաղաքի կարգավիճակ[3]։ 1989 թվականին քաղաքի բնակչության թիվը 6070 էր[6]։
Ջրականն ազատագրվեց Արցախի Հանրապետության ուժերի կողմից 1993 թվականի օգոստոսի 23-ին։
2020 թվականի հոկտեմբերին Ջրականն օկուպացվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ 2021 թվականի մարտին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի օկուպացիոն ուժերը ոչնչացրել են 2017 թվականին կառուցված Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.