Առաջամուղ

From Wikipedia, the free encyclopedia

Առաջամուղmap
Remove ads

Առաջամուղ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 104 կմ հեռավորության վրա։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Remove ads
Thumb
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Առաջամուղ համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Արաքսավան գյուղը։ Արաքսավան գյուղում բնակվում է 35 մարդ, կա 12 տնտեսություն։ Առաջամուղ գյուղից գտնվում է 11 կմ հեռավորության վրա։

Remove ads

Աշխարհագրություն

Համայնքը լեռնային է, ունի 457,87 հա տարածք, որից 443,0 հա գյուղատնտեսական նշանակություն։

Պատմություն

Համայնքը հիմնադրվել է 2004 թվականին «Թուֆենկյան Հիմնադրամի» կողմից, Արցախի իշխանությունների հետ համատեղ։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն

Առաջամուղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 117 մարդ, կա 18 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ

Առաջամուղում գործում է դպրոց, բուժկետ ինչպես նաև երիտասարդական սպորտային ունիվերսալ դաշտ[4]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads