From Wikipedia, the free encyclopedia
Ջրազրկում, օրգանիզմում ջրի ընդհանուր քանակի դեֆիցիտ[1], որն ուղեկցվում է նյութափոխանակության խանգարումներով։ Սա տեղի է ունենում, երբ օրգանիզմի ջրի կորուստը գերազանցում է ջրի ընդունմանը, հիմնականում ֆիզիկական ծանրաբեռնվածության, հիվանդության կամ շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի հետևանքով։ Ջրազրկում կարող է առաջանալ նաև ուժեղացած դիուրեզի հետևանքով, որը բարձրացնում է Կեսոնային հիվանդության զարգացման ռիսկը ջրասուզակների մոտ։
Ջրազրկում | |
---|---|
Տեսակ | բժշկական եզրակացություն, առողջական խնդիր, կլինիկական նշան, մահվան պատճառ և ախտանիշ կամ նշան |
Հետևանք | Ծարավ |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա և վերակենդանացում |
ՀՄԴ-9 | 276.5 |
ՀՄԴ-10 | E86 |
Մարդկանց մեծամասնությունը կարող են դիմանալ մարմնի ընդհանուր ջրի 3-4 տոկոս նվազմանը` առանց դժվարության կամ առողջության վրա բացասական ազդեցությունների։ 5-8 տոկոսով նվազումը կարող է առաջացնել հոգնածություն և գլխապտույտ։ Ամբողջ մարմնի ջրի ավել քան 10 տոկոսի կորուստը կարող է հանգեցնել ֆիզիկական և մտավոր վատթարացման, որն ուղեկվում է ծարավի ուժեղ զգացումով։ Մահը վրա է հասնում օրգանիզմում ընդհանուր ջրի քանակի 15-25 տոկոսի կորուստի դեպքում[2]։ Թեթև ջրազրկումը բնութագրվում է ծարավի զգացումով և ընդհանուր անհանգստությամբ, որը սովորաբար վերականգնվում է օրալ ռեհիդրատացիայով։ Ջրազրկումը կարող է առաջացնել հիպերնատրեմիա (արյան մեջ նատրիումի իոնների բարձր մակարդակ), այն տարբերվում է հիպովոլեմիայից (արյան ծավալի, մասավորապես արյան պլազմայի կորուստ)։
Ջրազրկման հիմնական նշաններն են ծարավը և նյարդաբանական փոփոխությունները, ինչպիսիք են գլխացավերը, ընդհանուր անհանգստությունը, ախորժակի կորուստը, մեզի ծավալի նվազումը (եթե պոլիուրիան չէ ջրազրկման պատճառը), անբացատրելի հոգնածությունը, մանուշակագույն եղունգները և ցնցումները։ Ջրազրկման նշանները ավելի են ծանրանում օրգանիզմի ընդհանուր ջրի քանակի ավելի մեծ կորստով։ Օրգանիզմի ջրի կորուստը 1-2 տոկոսով, որը համարվում է թեթև ջրազրկում, վատ ազդեցություն է թողնում ճանաչողական ֆունկցիայի վրա[4]։
50 տարեկանից բարձր մարդկանց մոտ ծարավի զգացողությունը նվազում է և տարիքր հետ էլ գնալով նվազում է։ Շատ մեծահասակ քաղաքացիներ տառապում են ջրազրկման նշաններից։ Ջրազրկումը նպաստում է տարեցների հիվանդացությանը, հատկապես այն պայմաններում, որոնք նպաստում են ջրի կորստին, ինչպես օրինակ շոգ եղանակի ժամանակ։ Ըստ Կոխրանի հետազոտության ջրազրկումը սահմանվում է ջրի կորուստ, որի ժամանակ պլազմայի օսմոլյարությունը 295մՕսմ/Կգ է կամ ավելի, և տարեցների մոտ հիմնական ախտանիշներն են արտահայտված թուլությունը, հեղուկների բացակայությունը սննդի ընդունումների միջև[5]։
Ջրազրկման ռիսկի գործոնները ներառում, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝ շոգ և խոնավ եղանակին ծանրաբեռնվածություն, բարձրադիր վայրերում բնակվելը, թեթև աթլետիկան, տարեց մեծահասակները, նորածինները, երեխաները և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ[6]։
Ջրազրկում կարող է նաև հանդիսանալ տարբեր դեղանյութերի և դեղամիջոցների կողմնակի ազդեցություն[7]։
Տարեցների շրջանում ջրազրկման հիմանական պատճառներն են համարվում ծարավի հանդեպ բթացած ռեակցիան, ջրի ընդունման անբավարար ունակությունը՝ ի հավելում ջրի ավելցուկային կորուստների (հատկապես հիպերգլիկեմիայի հետ կապված)[8]։ Ազատ ջրի ավելցուկը կամ հիպոտոնիկ ջուրը, հեռանում են օրգանիզմից 2 եղանակով՝ նշանակալի կորուստ, ինչպիսիք են օսմոտիկ դիուրեզը, քրտնարտադրությունը, փսխումը և լուծը, և ջրի աննշան կորուստը, որը տեղի է ունենում մաշկի և շնչուղիների միջոցով։ Մարդկանց մոտ ջրազրկման պատճառ կարող են հանդիսանալ հիվանդությունների և տարբեր խնդիրների լան շրջանակը, որոնք խանգարում եմ օրգանիզմում ջրի հոմեոստազը։ Դրանք հիմնականում առաջանում են ջրի հասանելիության պակասից կամ նատրիումի ավելցուկից[9]։
Ջրազրկումը առաջանում է, երբ ջրի ընդունում անբավարար է նորմալ ֆիզիոլոգիական պրոցեսների հետևանքով կորցրած ջրի քանակը վերականգնելու համար, ներառյալ շնչառությունը, միզարձակումը, քրտնարտադրությունըկամ այլ պատճառներ՝ օրինակ լուծը կամ փսխումը։ Ջրազրկումը կարող է լինել կյանքին սպառնացող ծանր ընթացքի դեպքում և հանգեցնել ցնցումների կամ շնչառության կանգի, ինչպես նաև կա օսմոտիկ ուղեղային այտուցի առաջացման ռիսկ, եթե ռեհիդտարացիան կատարվի չափից դուրս արագ[10]։
«Ջրազրկում» տերմինը երբեմն սխալ է օգտագործվում` որպես առանձին պատճառ հիպովոլեմիայի զարգացման համար, որը մասնավորապես վկայում է արյան պլազմայի ծավալի նվազման մասին[1]։ Մարդու մոտ այս երկուսը կարգավորվում են անկախ մեխանիզմների միջոցով[1], տարբերությունը կարևոր Է հետագա բուժման համար[11]
Սովորական առօրյա գործունության ժամանակ ծարավը ադեկվատ ուղեցույց է պատշաճ խոնավեցում ապահովելու համար[12]։ Ջրի նվազագույն քանակի ընդունումը որոշվում է անհատական, կախված մարմնի քաշից, շրջակա միջավայրից, սննդակարգից և դիետայից[13]։ Ֆիզիկական վարժությունների, շոգ եղանակի և ծարավի իջեցված պատասխան ռեակցիայի ժամանակ հնարավոր է պահանջվի ջրի լրացուցիչ քանակ։ Մրցումներին մասնակցող սպորտսմենների մոտ մինչ ծարավելը հեղուկի ընդունումը բերում է ֆունկցիոնալ հնարավորությունների լավացման, այն անվտանգ է, չնայած բերում է քաշի կորուստի։ 2010 թվականի տվյալներով չկան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ մարզումներից առաջ հեղուկի ընդունումից խուսափելն ու քաշի պահպանումը օգտակար են[14]։
Շոգ կամ խոնավ եղանակին կամ ծանր ֆիզիկական աշխատանքի ժամանակ ջրի կորուստը կարող է զգալիորեն աճել, քանի որ մարդիկ ունեն քրտնարտադրության կարգավորման մեծ և լայն հնարավորություններ։ Տղամարդկանց մոտ ամբողջ մարմից քրտինքի կորուստը կարող է գերազանցել 2լ/ժ մրցակցային սպորտաձևերի ժամանակ, և 3-4լ/ժ՝ շոգին կարճաժամկետ և բարձր ինտեսիվության պարապմունքի ժամանակ[15]։ Քրտինքի միջոցով կորցվում է այսքան մեծ քանակությամբ ջուր, դրա հետ նաև էլեկտրոլիտներ, հատկապես նատրիում։
Սպորտսմենների մեծամասնության մոտ 4-5 ժամ պարապելուց հետո, քրտինքի մեջ նատրիումի պարունակությունը 50մմոլ/լ քիչ է, նատրիումի ամբողջ կորուստը կազմում է օրգանիզմի ընդհանուր պաշարի 10% -ից քիչ (ընդհանուր պաշարը 70կգ մարդու մոտ կազմում է մոտավորապես 2500մմոլ կամ 58գրամ )[16]։ Այս կորուստները կարծես թե լավ հանդուրժվում են մարդկանց մեծամասնության կողմից։ Հեղուկ փոխարինող ըմպելիքների մեջ որոշակի քանակությամբ նատիումի ընդգրկումը, որոշ տեսական օգուտներ է պարունակում և մեծ վտանգ չի ներկայացնում[16], քանի դեռ այդ հեղուկները հիպոտոնիկ են։
Թեթև ջրազրկման բուժումը, որը հաճախ համարում են ամենաարդյունավետը ներառում է խմելու ջրի ընդունում՝ դադարեցնելով հեղուկի կորուստը։
Հասարակ ջուրը վերականգնում է միայն արյան պլազման՝ ընկճելով ծարավի մեխանիզմը, մինչև լուծելի նյութերի մակարդակի համալրումը[17]։
Պինդ կերակուրները կարող են նպաստել փսխմանը և լուծին, որը կբերի հեղուկի կորստի[18]։ Մեզի կոնցենտրացիան և հաճախականությունը վերադառնում են նորմային, երբ ջրազրկումը վերականգնվում է[19]։
Որոշ դեպքերում ջրազրկված վիճակի շտկումն իրականացվում է անհրաժեշտ ջրի և էլեկտրոլիտների համալրմամբ (օրալ ռեհիդրատացիոն թերապիայի միջոցով կամ ներերակային ճանապարհով հեղուկների համալրմամբ)։ Քանի որ օրալ ռեհիդրատացիան ավելի քիչ ցավոտ է, քիչ ինվազիվ, քիչ ծախսատար և այն ավելի հեշտ է ապահովել, այն համարվում է ընտրության բուժում թեթև ջրազրկման դեպքում։ Ներերակային ռեհիդրատացիայի համար օգտագործվող լուծույթները պետք է լինեն իզոտոնիկ կամ հիպերտոնիկ։ Երակների մեջ ներարկված մաքուր ջուրն առաջացնևմ է արյան կարմիր բջիջների՝ էրիթրոցիտների քայքայում։
Եթե մաքուր ջուրը հասանելի չէ (օրինակ ծովում կամ անապատում), ծովի ջուրը կամ էթանոլը էլ ավելի կվատթարացնեն իրավիճակը։ Մեզը պարունակում է լուծված աղերի ավելի ցածր կոնցենտրացիա, քան ծովային ջուրը, դրա համար բազմաթիվ ուղեցույցները դեմ են դրա օգտագործմանը[20]։ Եթե ինչ-որ մեկը ջրազրկված է, և նրան տեղափոխում են հիվանդանոց, ներերակային կաթիլայիններ ևս օգտագործվում են[21][22][23][24]։
Ջրազրկման ծանր դեպքերում, երբ առկա է ուշագնացություն, անգիտակից վիճակ,կամ այլ խանգարող հանգամանք (հիվանդը չի կարողանում կանգնել կամ հստակ մտածել) այս դեպքում անհրաժեշտ է շտապ գնություն։ Հեղուկները,որոնք պարունակում են փոխարինող էլեկտրոլիտների պատշաճ քանակությունը տրվում են պերօրալ (բերանացի) կամ ներերակային՝ էլեկտրոլիտների վիճակի մշտական գնահատմամբ. ամբողջական վերականգնումը հնարավոր է բոլոր դեպքերում, բացառությամբ ծայրահեղ իրավիճակների[25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.