Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ջուղայի շրջանը (ադրբ.՝ Culfa rayonu, Ջուլֆայի շրջան) շրջանի կարգավիճակով վարչատարածքային միավոր Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Ջուղա քաղաքն է[1]
Ջուղայի շրջանը ադրբ.՝ Culfa rayonu | |
---|---|
Երկիր | Ադրբեջան |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմի մեջ |
Ներառում է | 22 բնակավայր |
Վարչկենտրոն | Ջուղա |
Խոշորագույն քաղաք | Ջուղա |
Ամենաբարձր կետ | Երնջակ լեռն (3664 մ) |
ԲԾՄ | 1290 մետր |
Հիմնական լեզու | Ադրբեջաներեն |
Բնակչություն (01․01․2017) | 46,100 |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ |
Տարածք | 92,630 |
Հիմնադրված է | Օգոստոսի 8, 1930 թվական թ. |
ISO 3166-2 կոդ | AZ-CUL |
Հեռախոսային կոդ | 36 546 |
Փոստային ինդեքսներ | 7200 |
Ավտոմոբիլային կոդ | 72 |
culfa-ih.nakhchivan.az | |
Ջուղայի շրջանը ձևավորվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին[1]։
Ջուղայի շրջանը հյուսիս-արևելքում սահմանակից է Հայաստանի Վայոց ձորի մարզին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգին[1]։
Ջուղայի շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 92,630 կմ2։ Վարչական կենտրոնը Ջուղա քաղաքն է։ Բացի վարչական կենտրոնից շրջանն ունի նաև 22 գյուղ[1]։
Շրջանի տարածքը զբաղեցնում են Զանգեզուրի լեռները, Ջուղայի և մերձարաքսյան սարահարթերը։ Շրջանի ամենաբարձր կետը Երնջակ լեռն է, որն ունի 3664 մ բարձրություն[1][2]։
Ջուղայի շրջանի տարածքով հոսում են Արաքս, Երնջակ և այլ գետեր։ Շրջանի տարածքում է գտնվում Բանանիարի ջրամբարը[1]։
Շրջանը հարուստ է հանքային ջրերով։ Դրանցից են Դարիդաղ, Նահաջիր և այլ հանքային ջրերի աղբյուրները[1]։
Տարվա եղանակով պայմանավորված՝ Ջուղայի շրջանի կլիման փոփոխական է։ Ամռանը կլիման չոր է, իսկ ձմռանը՝ ցուրտ[1]։
2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը 46,100 է[1]։
Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Զարգացած են հատկապես խաղողագործությունն ու անասնապահությունը[1]։
Ջուղայի շրջանում գործում է 26 հանրակրթական դպրոց, մասնագիտական ուսումնարան, 6 արտադպրոցական և 2 նախադպրոցական դաստիարակության հաստատություն, 2 մանկական երաժշտական դպրոց, ինչպես նաև 30 գրադարան[1]։
Շրջանում գործում է մեկ թանգարան, «Ալինջա» կինոթատրոնը[1]։
Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, 1 տարածքային հիվանդանոց, 15 բժշկական ամբուլատորիա, 8 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.