Երնջակ (լեռ)
լեռ Հայաստանի Սյունիքի մարզում (Զանգեզուրի լեռներ) From Wikipedia, the free encyclopedia
լեռ Հայաստանի Սյունիքի մարզում (Զանգեզուրի լեռներ) From Wikipedia, the free encyclopedia
Երնջակ, Դամիրդաղ, Դամիրլի, Դամուրլի, Դեմուր, Դեմուրիդաղ, Դեմուրլիդաղ, Դեմուրրիդաղ, Երկաթասար, Տեմիրլի, լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզի և Ադրբեջանի Նախիջեվանի Ջուղայի շրջանի սահմանագլխին, Զանգեզուրի լեռների կենտրոնական մասում։ Կիցք գյուղից 16 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 3364 մետր է։ Կազմված է հրաբխածին նստվածքային ապարներից։ Լանջերը խիստ զառիթափ ու բուսածածկ են, գագաթը՝ ժայռոտ, մասնատված։ Հողաբուսական ծածկույթը գրեթե բացակայում է։ Տիրապետում են ծանրահակ պրոցեսները և սառնամանիքային հողմնահարումը։ Երնջակից սկիզբ են առնում Այրի և Երնջակ գետերը[1][2]։
Երնջակ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Ադրբեջան և Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Սյունիքի մարզ և Ջուղայի շրջան |
Լեռնաշղթա | Զանգեզուրի լեռներ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.