Map Graph

Երնջակ (լեռ)

լեռ Հայաստանի Սյունիքի մարզում (Զանգեզուրի լեռներ)

Երնջակ, Դամիրդաղ, Դամիրլի, Դամուրլի, Դեմուր, Դեմուրիդաղ, Դեմուրլիդաղ, Դեմուրրիդաղ, Երկաթասար, Տեմիրլի, լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզի և Ադրբեջանի Նախիջեվանի Ջուղայի շրջանի սահմանագլխին, Զանգեզուրի լեռների կենտրոնական մասում։ Կիցք գյուղից 16 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 3364 մետր է։ Կազմված է հրաբխածին նստվածքային ապարներից։ Լանջերը խիստ զառիթափ ու բուսածածկ են, գագաթը՝ ժայռոտ, մասնատված։ Հողաբուսական ծածկույթը գրեթե բացակայում է։ Տիրապետում են ծանրահակ պրոցեսները և սառնամանիքային հողմնահարումը։ Երնջակից սկիզբ են առնում Այրի և Երնջակ գետերը։

Read article
Պատկեր:Alinja_mountain.jpg