From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Պորտեր (անգլ.՝ George Porter, Baron Porter of Luddenham, դեկտեմբերի 6, 1920[1][2][3][…], Stainforth, Անգլիա[4][5][6] - օգոստոսի 31, 2002[7][8][9][…], Քենթերբերի, Անգլիա[10][11]), անգլիացի ֆիզիկա-քիմիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1960)։
Կրթությունն ստացել է Լիդսի և Քեմբրիջի համալսարաններում (1938-1941), դասավանդել է Քեմբրիջի (1949-1954) և Շեփիլդի (1955-1963) համալսարաններում։ 1966 թվականից Մեծ Բրիտանիայի թագավորական ինստիտուտի տնօրենն է։ Հիմնական աշխատանքները վերաբերում են գազային ֆազում արագ ֆոտոքիմ․ ռեակցիաների կինետիկային։ Մշակել է (Ռ․ Նորիշի հետ) կինետիկ սպեկտրաչափության իմպուլսային ֆոտոլիզի մեթոդը։ Իմպուլսային լազերային ֆոտոլիզի սարքի առաջին ստեղծողներից է։ Պորտերը 1968 թվականից ֆոտոկենսաբանության Միջազգային կոմիտեի, 1970 թվականից՝ Մեծ Բրիտանիայի քիմիական ընկերության նախագահն է եղել։ Նոբելյան մրցանակ (1967, Ռ․ Նորիշի և Մ․ Այգենի հետ համատեղ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.