From Wikipedia, the free encyclopedia
Ջո Պոնտի իտալ.՝ Giò Ponti, լրիվ անունը` Ջովանի Պոնտի, նոյեմբերի 18, 1891[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4][5] - սեպտեմբերի 16, 1979[1][2][3][…], Միլան, Իտալիա[5]), իտալացի ճարտարապետ, դիզայներ, հրապարակախոս։ Պոնտին 20-րդ դարի Իտալիայի ճարտարապետական վերածնունդի կենտրոնական դեմքերից էր։
Ջո Պոնտի իտալ.՝ Gio Ponti | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1891[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն[4][5] |
Մահացել է | սեպտեմբերի 16, 1979[1][2][3][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիա[5] |
Կրթություն | Միլանի պոլիտեխնիկական համալսարան |
Աշխատավայր | Միլանի պոլիտեխնիկական համալսարան և Faculty of Architecture and Urbanism of the University of São Paulo?[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Torre Branca? և Պիրելի աշտարակ |
Պարգևներ | |
Gio Ponti Վիքիպահեստում |
Ջովանի Պոնտին ծնվել է 1891 թ. Միլանում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա մասնակցել է ճակատամարտերի և ստացել է կապիտանի կոչում։ 1921 թ. Պոնտին ավարտել է Միլանի պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը։ Նույն տարում Ջովանին ամուսնացել է Ջուլիա Վիմերկատիի հետ։ Նրանք ունեցել են 4 երեխա և 8 թոռ։
Համալսարանն ավարտելուց հետո Պոնտին բացեց իր առաջին ճարատապետական-դիզայներական բյուրոն Մինո Ֆիոչիի և Էմիլիո Լանչինի հետ միասին։ Վերջինիս հետ ավելի ուշ ստեղծեց Studio Ponti e Lancia-ն։ 1920-ական թվականներին Պոնտին ակտիվորեն համագործակցում էր նկարիչների Նովեչենտո խմբի հետ։ Այդ տարիներին ճարտարապետը աշխատում է Via Randaccio Միլանում (1925), Bouilhet villa (1926), Casa Rasini բնակարանի և Միլանում Domus Julia-Domus Fausta համալիրի (1930) նախագծերի վրա։
1933 թ. Պոնտին ավարտեց Լանչիայի հետ համագործակցությունը և բացեց Studio Ponti-Fornaroli-Soncini-ն ինժեներներ Անտոնիո Ֆորնարոլիի և Էուջենիո Սոնչինչչ հետ միասին։ Նրանց առաջին մեծ խատվերը եղավ Մոնտեկատանի քիմիական ընկերության գրասենյակը` կառուցված 1936 թ., իսկ դրան հաջորդեցին Fiat գրասենյակները Պատուիի հմալասարանը, որը Պոնտին իր զեռքերով զարդարեց որմնաքանդակներով։
1950 թ. Պոնտին Պիեր Լուիջի Ներվիի և Արտուրո Դանուսոյի հետ միասին Պիրելիի աշտարակը կառուցելու պատվեր ստացավ։ Աշտարակը դարձավ առաջին երկնաքերը Միլանում։ Կառուցումը սկսվեց 1956 թ.:
1951 թ. ճարտարապետը նախագծեց գրասենյակ «IINA l’Istituto Nazionale per le Assicurazione» ընկերության համար։ Պոնտին սկսեց համագործակցել Ալբերտո Ռոսելիի հետ, իսկ նրա մահից հետո համագործակցեց Ֆորնարոլիի հետ։
1956 թվականին Ջիո Պոնտի-ն միասին Գուալտիերո Գալմանինի, Ջորջդանո Ֆորթի-ի և Պիերո Պորտալուպի-ի հետ մասնակցել է Միլանի տեխնիկական համալսարանի ընդլայնմանը: Այս ընդլայնումը ներառում էր նոր Արվեստի և դիզայնի ֆակուլտետի կառուցումը, նախագիծ, որը կարևոր քայլ էր Միլանում ճարտարապետական կրթության զարգացման գործում[7][8].
Պիրելիի աշտարակի կառուցումից հետո Պոնտին սկսեց պատվերներ ընդունել աշխարհի բոլոր ծայրերից` Կարակաս, Բաղդադ, Հոնգ Կոնգ, Էյնդհովեն և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.