ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Ջենի Ֆրենսիս (անգլ.՝ Genie Francis, մայիսի 26, 1962[1], Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային դերասանուհի։ Առավել հայտնի է օճառային օպերաներում կատարած դերերով։
Ջենի Ֆրենսիս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Կրթություն | Ուիլյամ Էսպեր Ստուդիա[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ջոնաթան Ֆրեյկս |
geniefrancis.com | |
Ջենի Ֆրենսիսը ծնվել է 1962 թվականի մայիսի 26 - ին ԱՄՆ - ի Նյու Ջերսի նահանգի Էնգլբուդ քաղաքում։ Նրա հայրը՝ ծագումով անգլիացի, կանադացի դերասան Իվոր Ֆրանսիսը մահացել է 1986 թվականին։
Ֆրենսիսը առավել հայտնի է իր Լաուրա Սպենսերի դերով «Գլխավոր հոսպիտալ» օճառային օպերայում կատարած դերով, որը խաղացել է երեք տասնամյակ՝ սկսած 1976 թ. - ից[3]։ 2007 թվականին նա ստացել է «Էմմի» ցերեկային մրցանակը լավագույն երկրորդական կին դերի համար «Գլխավոր հոսպիտալ» օճառային օպերայում[4]։ Ֆրենսիսը մի քանի անգամ հեռացել և վերադարձել է «Գլխավոր հոսպիտալ»։ 1983 թվականին՝ իր կարիերայի գագաթնակետին նա առաջին անգամ հեռավավ շոուից, որպեսզի կարիերա սկսի փրայմ-թայմում և ստացավ գլխավոր դեր «Մերկ բուրմունք» հեռուստասերիալում, որը փակվեց առաջին եթերաշրջանի ավարտից հետո[3]։ Հետո նկարահանվել է «Հյուսիս և Հարավի» երեք մասերում, ինչպես նաև հյուր է եղել «Հյուրանոց», «Նա սպանություն է գրել» և «Ռոզեաննա» սերիալներում։
1988 թվականից ամուսնացած է դերասան Ջոնաթան Ֆրեյկսի հետ և ունի երկու երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.