բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Ցիտրուս մաքսիմա (նաև Ցիտրուս գրանդիս, Շադդոկ[1], Պոմելո, Պումմելո, Պոմմելո, Պամպելմաուսս), ցիտրուսային միրգ է մեծ թուրինջի տեսքով։ Հիմնականում հանդիպում է հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում։
Շադդոկ, Պոմելո | ||||
---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||
|
||||
Լատիներեն անվանում | ||||
Pomelo | ||||
Հատուկ պահպանություն | ||||
Ցիտրուս մաքսիման անգլերեն կոչվել է "shaddock", նվիրված այն նավապետին, ով Արևելահնդկական ընկերության նավը հացրել է Ճամայկա[2]։ հետագայում "պոմելո" անվանումը ավելի կիրառական է դառնում։ Վերջինս թուրինջի պատմական անունն էր։
"Պոմելո" բառի ստուգաբանությունը անհայտ է։ Ենթադրվում է, որ այս անվանումը եկել է գերմաներեն pompelmoes, որը նշանակում է ցիտրուս մաքսիմա։ նաև կարծիք կա, որ սա եկել է ֆրանսերեն "pomme" (խնձոր) և "melon" (սեխ) բառերից[3]:
Այս միրգը Հնդկաստանում հայտնի է տարբեր անուններով, որոնցից են "Բատաբի լեբու"-ն বাতাবি লেবু) արևմտյան Բենգալում,"Ռոբաբ տենգա" Ասսամում, "Նոբաաբ" Մանիպուրում[4], և "կամբիլի նարանգա" Կերալայում[5]։ Հնդկերենում այն կոչվում է "Չակոտրա" चकोतरा և "Բիջուրա"։ Նեպալում այն կոչվում է "Բհոգատ" भोगटे։
Ցիտրուս մաքսիմա հարազատ է հարավարևելյան Ասիային[6]։
Պոմելոն հիմնականում կանաչ և դեղին է երբ հասած է, ունի քաղցր, սպիտակ(հաճախ նաև կարմիր ու վարդագույն) միջուկ ու հաստ կեղև։ Սա մեծ ցիտրուսային միրգ է, 15-25 սանտիմետր տրամագծով[7], և կշռում է 1-2 կիլոգրամ։ Տերևները հիմնականում լայն ու երկար են։ Միրգը ունի քաղցր ու նուրբ թուրինջի համ(համը հիշեցնում էր Նարինջ[8])։ Սակայն իր համի մեջ հաճախ նաև զգացվում է թուրինջի թթվայնություն։ Ունի բազում կորիզներ, որոնք հանդիսանում մրգի սերմերը։
Էներգիա | 159 կՋ (38 կկալ) |
---|---|
Կարբոհիդրաներ | 9,62 գ․ |
սննդային մանրաթելեր | 1 գ․ |
ճարպեր | 0,04 գ․ |
սպիտակուցներ | 0,76 գ․ |
Տրիամին (վիտամին B1) | 0,034 մգ․ |
Ռիբլոֆլամին (վիտամին B2) | 0.027 մգ․ |
Նիացին (վիտամին B3) | 0,22 մգ․ |
Վիտամին B6 | 0.036 մգ. |
Վիտամին C | 61 մգ․ |
Երկաթ | 0,11 մգ |
Մագնեզիում | 6 մգ․ |
Մանգան | 0,017 մգ․ |
Ֆոսֆոր | 17 մգ․ |
Կալիում | 216 մգ․ |
Նատրիում | 1 մգ․ |
Ցինկ | 0,08 մգ․ |
Այս միրգը նաև համարվել է Ճապոնիայի հիմնական սնունդը Ան՛էի ժամանակաշրջանում (1772–1781)[9]։ 20-րդ դարում մրգից պատրաստել են թանկարժեք լիկյորներ և կոկտեյլներ, որոնցից հայտնի է Դոչեստեր կոկտեյլը։ Բրազիլիայում պոմելոն համարվել է գլխավոր սնունդներից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.