Պետրոնիուս Արբիտր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պետրոնիուս Արբիտր (լատին․՝ Petronius Arbiter, մոտ 27, Մասիլիա, Գալիա Նարբոնենսիս, Հին Հռոմ - 66[1][2][3][…], Cumae[2]), «Սատիրիկոն» երգիծական վեպի հեղինակ, սովորաբար նույնացվում է Տակիտոսի կողմից հիշատակվող Գայուս Պետրոնիուսի հետ, որը ապրել է Ներոն կայսեր օրոք։ Ներոնի պալատում կոչվել է «դատավոր նրբագեղության»։ Պալատական դավերի մեջ խճճվելով՝ ինքնասպան է եղել։
Պետրոնիուս Արբիտր լատին․՝ Petronius Niger | |
---|---|
Ծննդյան անուն | լատին․՝ Publius Petronius Niger |
Ծնվել է | մոտ 27 |
Ծննդավայր | Մասիլիա, Գալիա Նարբոնենսիս, Հին Հռոմ |
Վախճանվել է | 66[1][2][3][…] |
Վախճանի վայր | Cumae[2] |
Գրական անուն | arbiter elegantiae |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, բանաստեղծ և փիլիսոփա |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ուշագրավ աշխատանքներ | Սատիրիկոն |
Petronius Arbiter Վիքիպահեստում |
«Սատիրիկոնը» երգիծական կենցաղային վեպ է, գրված «մենիպպյան սատուրայի» ձևով, այսինքն արձակ և չափածո հատվածների միախառնման եղանակով։ Երկից մեզ հասել են միայն հատվածներ։ Պատմվում է կրթված երիտասարդ Էնկոլպիուսի և նրա ուղեկիցների արկածների մասին։ Ճակատագիրը նրանց շպրտում է քաղաքից քաղաք, դժբախտությունից դժբախտություն։ Ծաղրելով իր ժամանակին տարածված սիրային վեպերի կաղապարները՝ Պետրոնիուսը ենթարկում է գլխավոր հերոսներին տարբեր փորձությունների՝ փոթորիկ, նավի խորտակում, կեղծ ինքնասպանություն, բաժանումներ և հանդիպումներ։ Վեպի հիմնական հետաքրքրությունը, սակայն, բազմաթիվ էպիզոդների նկարագրություններում է. իրար են հաջորդում խրախճանքների, խաղաորջերի, հրապարակային վեճերի տեսարանները։ Հեղինակը ցածր խավի ներկայացուցիչների զարմանալի իմացություն է ցուցաբերում, նա շատ վառ է պատկերում կախարդներին, կավատներին, սիրային արկածներ որոնող կանանց, օժիտ փնտրողներին, պարազիտներին, գողերին, նավաստիներին և զինվորներին։
Վեպի առավել հայտնի դրվագը Տրիմալքիոնի խնջույքի տեսարանն է։ Տանտերը՝ Տրիմալքիոնը /եռակի զզվելի/, ազատարձակ է, նախկինում սիրիացի ստրուկ, ազատություն է ստացել և հարստացել շնորհիվ հաջող առևտրի։ Հեղինակը Տրիմալքիոնի դղյակի շքեղության և խնջույքի պերճության նկարագրման, նրա ճառերի ներկայացման միջոցով ցույց է տալիս նրա տգիտությունը, սնահավատությունը, մեծամտությունը, անճաշակությունը, վեր է հանում նրա գռեհկությունն ու ագահությունը։
Պետրոնիուսին բնորոշ են նիհիլիզմը, հիասթափությունը, բացարձակ նատուրալիզմը, որոնք, սակայն, չեն արժեզրկում հռոմեական այս վեպի գեղարվեստական նշանակությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.