From Wikipedia, the free encyclopedia
Պելլեգրինո Տիբալդի (իտալ.՝ Pellegrino Tibaldi, հայտնի է նաև որպես ՝ իտալ.՝ Pellegrino di Tibaldo de Pellegrini, 1527[1], Puria, Վալսոլդա, Կոմո, Լոմբարդիա[2] - մայիսի 27, 1596[2][3][4], Միլան[2]), իտալացի մաներիստ ճարտարապետ, քանդակագործ, որմնանկարիչ։
Պելլեգրինո Տիբալդի իտալ.՝ Pellegrino Tibaldi | |
---|---|
Ծնվել է | 1527[1] |
Ծննդավայր | Puria, Վալսոլդա, Կոմո, Լոմբարդիա[2] |
Վախճանվել է | մայիսի 27, 1596[2][3][4] |
Մահվան վայր | Միլան[2] |
Քաղաքացիություն | Միլանի դքսություն |
Մասնագիտություն | ճարտարապետ և նկարիչ |
Ոճ | մաներիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Basilica of San Gaudenzio?, San Fedele Church?, Venus and Minerva? և Visitation (Meeting of Mary and Elizabeth in the Presence of Saints Joseph and Jerome)? |
Ուսուցիչ | Պերինո դել Վագա |
Աշակերտներ | Domenico Tibaldi? |
Pellegrino Tibaldi Վիքիպահեստում |
Տիբալդին ծնվել է Վալսոլդայում, որն այն ժամանակ եղել է Միլանի դքսության կազմում։ Մեծացել է Բոլոնյայում։ Հայրը եղել է քարտաշ։ Հավանական է, որ աշակերտել է Բարտոլոմեո Ռամենգիին և Իննոչենցո դա Իմոլային։ Առաջին փաստագրած կտավը՝ «Սուրբ Կատարինեի ամուսնությունը», ստեղծել է տասնհինգ տարեկան հասակում։
1547 թվականին մեկնել է Հռոմ՝ ուսանելու Պերինո դել Վագայի մոտ։ Հռոմում ներգրավվել է Սուրբ Հրեշտակի ամրոցի խորհրդակցական սենյակի (Sala del Consiglio) ձևավորման աշխատանքներում։ 1547 թվականին Պերինոյի մահից հետո Տիբալդին պալատական լայնածավալ որմնանկարչության մեջ առաջատար դիրք է զբաղեցրել (1547-1549)։ Որմնանկարների վրա զգալի է եղել Միքելանջելոյի ազդեցությունը։
Բոլոնյայում տարբեր աշխատանքներ է կատարել կարդինալ Ջովանի Պոջջիի համար։ Պոջջիի պալատում ստեղծել է Ուլիսի պատմության որմնանկարների շարք, Պոջջիի մատուռում՝ տեսարաններ Մկրտչի կյանքից, Հռոմի Սաչետի պալատում՝ տեսարաններ Մովսեսի կյանքից։ Իր հովանավորությամբ Ջակոմո Մաջջորե եկեղեցում կառուցել է մատուռ, որի համար ստեղծել է «Սուրբ Հովհաննեսը քարոզում է անապատում» և «Ընտրյալների տարանջատումը անիծյալներից» տեսարանները։ Կարդինալ Պոջջինին նրան է հանձնարարել ստեղծելու Լորետոյի Բազիլիկա դելլա Սանտա Կազա եկեղեցու մատուռը, որտեղ ստեղծել է «Սուրբ Ծնունդ», «Տաճար ներկայանալը», «Այլակերպություն», «Սուրբ Հովհաննեսի գլխատումը» որմնանկարները։
1558-1561 թվականներին Տիբալդին ապրել է Անկոնայում, որտեղ որմնանկարներ է ստեղծել Անկոնայի պատմական Loggia dei Mercanti[5] և Ֆերետտի պալատների համար։ 1561 թվականին հանդիպել է կարդինալ Կառլո Բորրոմեոյին, ում հանձնարարությամբ Միլանում աշխատել է որպես ճարտարապետ, աշխատանքներ է կատարել տաճարում, արքեպիսկոպոսի պալատի բակում (1564-1570), Սան Ֆեդելե ( 1569-1579) և Սան Սեբաստիանո (1577) եկեղեցիներում։ Միլանում աշխատել է նաև որպես քաղաքացիական ճարտարապետ, նախագծել Spinola, Erba Odescalchi և Prospero Visconti պալատները։ 1575 թվականին կարդինալ Տոլոմեո Գալյոյի հանձնարարությամբ Կոմո լճի ափին սկսել է Villa d'Este վերածննդի դարաշրջանի արիստոկրատ նստավայրի շինարարությունը։
1586 թվականին Տիբալդին մեկնել է Իսպանիա, որտեղ փոխարինել է պալատական նկարիչ Ֆեդերիկո Ցուկկարոյին։ Ֆիլիպ II Հաբսբուրգի խնդրանքով նկարազարդել է Էլ Էսկորիալ պատմամշակութային համալիրի ստորին կամարակապ սրահները։ Նրա ամենամեծ աշխատանքը գրադարանի որմնանկարներն են : Վերադառնալով Միլան՝ մինչև կյանքի վերջ եղել է Միլանի տաճարի ճարտարապետը։
Պելլեգրինոյի եղբայրը՝ Դոմենիկո Պելլեգրինո Տիբալդին, եղել է փորագրող վարպետ, ով ակտիվ գործունեություն է ծավալել Բոլոնյայում։ Նրա աշակերտներից են եղել Օրանցիո Սամաչինին[6], Լորենցո Սաբբատինին[7] և Ջիրոլամո Միրուոլին[8]։ Որդին՝ Դոմենիկո Տիբալդին, Բոլոնյայում ճարտարապետ է եղել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.