Անտոն Չեխովի պատմվածք From Wikipedia, the free encyclopedia
«Պատյանով մարդը»՝ (ռուս.՝ Человек в футляре), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքներից է, որը գրվել է 1898 թվականի մայիսին։
Պատյանով մարդը ռուս.՝ Человек в футляре | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1898 |
Տեսարան | Ռուսական կայսրություն |
Հրատարակվել է | 1898 |
Թարգմանիչ | Սերգո Պայազատ |
Վիքիքաղվածք | Պատյանով մարդը |
Այն առաջին անգամ հրատարակվել է 1898 թվականին «Ռուսական միտք» ամսագրի 7-րդ համարում։ «Փոքրիկ եռապատման» առաջին հատված[1]։
Այս ստեղծագործության գաղափարը Չեխովի մոտ առաջացավ ամռանը։ «Փոքրիկ եռապատում» շարքը, որը բաղկացած է երեք պատմվածքներից՝ «Պատյանով մարդը», «Հաղարջը», «Սիրո մասին», չպետք է ավարտվեր «Սիրո մասին» պատմվածքով։ Պատմվածքները գրելու ժամանակ Չեխովի մոտ ստեղծագործական անկում էր, իսկ ավելի ուշ նրան շեղեց տուբերկուլոզով հիվանդանալը։ Պատմվածքի վրա Չեխովը աշխատել է 1898 թվականի մայիս-հունիսին Մելիխովոյում։ 1898 թվականի հունիսի սկզբին պատմվածքը պատրաստվում էին հրատարակել, իսկ 1898 թվականի հունիսի 15-ին ձեռագիրը ուղարկեցին ամսագիր։ Չեխովը այս պատմվածքի մասին գրել է իր նոթատետրում[2]։
«Պատյանով մարդը»՝ նրա ամեն ինչը պատյանում էր, թվում էր, ժպտում է, գտել է իր իդեալին։ |
Բելիկովի ճշգրիտ նախատիպը անհայտ է։ Որոշ ժամանակակիցներ (այդ թվում՝ Վլադիմիր Բոգորազը և Միխայիլ Չեխովը) կարծում են, որ «պատյանով մարդու» նախատիպը եղել է տագանրոգի գիմնազիայի տեսուչ Ալեքսանդր Դյակոնովը, մյուսները նկարագրում էին Դյակոնովի բնավորության գծերը` առաջինների կարծիքները հերքելու համար։ Այսպես Պավել Ֆիլևսկին նշել է Դյակոնովի մեծահոգությունը և գրել.
«Ես պնդում եմ, որ «Պատյանով մարդը» Դյակոնովի հետ ընդհանուր կապ չունի և Անտոն Չեխովի այս ստեղծագործությունում որևէ տեղական կոլորիտ չենք կարող գտնել»[3] |
Յուրի Սոբոլևը կարծում էր, որ Չեխովի ստեղծագործության հավանական նախատիպը կարող էր դառնալ հայտնի հրապարակախոս Միխայիլ Մենշիկովը։ Չեխովը իր օրագրերից մեկում գրել է նրա մասին։
«Մ.-ն, չոր եղանակին քայլում է կրկնակոշիկներով, կրում է հովանոց, որպեսզի չմահանա արևի հարվածից, վախենում է լվացվել սառը ջրով, բողոքում է սրտի դադարումից»[4] |
Սակայն Մենշիկովի և Բելիկովի նմանությունը կարելի է նշել միայն արտաքնապես[3]։ Չեխովը գրել է իր եղբոր՝ Իվան Չեխովի մասին։
«Նա Իվանն է, մի քիչ ճերմակել է, ամեն ինչ շատ էժան է և շահավետ է գնում, և նույնիսկ լավ եղանակին վերցնում է իր հետ հովանոց»[5] |
:
Այս բոլոր փաստերից կարելի է եզրակացնել, որ հունական լեզվի ուսուցչի՝ Բելիկովի կերպարը հավաքական է[3]։ Հիմա «Պատյանով մարդը» արտահայտությունը ռուսերեն լեզվում դարձել է հասարակ` կարևորելով միայնակ մարդուն, որը փակվում է ամբողջ աշխարհից, ստեղծելով իր շուրջը կմախք, «պատյան»։
«Փոքրիկ եռպատման» հերոսները
Պատմությունը սկսվում է երկու որսորդների՝ Իվան Իվանիչ Հիմալայսկու և Բուրկինի գիշերային նկարագրությունից։ Նրանք մնացել էին գյուղի ղեկավարի մառանում և միմյանց պատմում էին տարբեր պատմություններ։ Զրույցը ընթանում էր «բնույթով միայնակ» մարդկանց մասին, որոնք մենակյաց խեցգետնի կամ խխունջի նման փորձում են մտնել իրենց պատյանի մեջ։ Բուրկինը պատմում է ինչ-որ Բելիկովի մասին, ով վերջերս է մահացել իր քաղաքում։
Բելիկովը եղել է «Պատյանով մարդ»։ Նա նույնիսկ տաք եղանակին դուրս էր գալիս վերարկույով, կրկնակոշիկներով և հովանոցով։ Նրա դեմքը, թվում էր, նույնպես պատյանի մեջ էր, նա միշտ թաքցնում էր այն օձիքի հետևում։ Այս մարդը ուներ անդիմադրելի ցանկություն՝ ստեղծել իր համար մի պատյան, որտեղ նա կարող էր թաքնվել իրականությունից։ Անգամ մի փոքր շեղումը կամ խախտումը կանոններից նրան ստիպում էին անհանգստանալ։ Մանկավարժական խորհուրդի ժամանակ նա բոլորին ճնշում էր իր կասկածներով ու զգուշությամբ։ Իր հոգոցներով և հոտառությամբ նա ճնշում էր բոլորին, և բոլորը նրան զիջում էին ու վախենում նրանից։ Բելիկովը ուներ տարօրինակ սովորություն՝ քայլում էր ուսուցիչների սենյակներում, նա գալիս էր, նստում և լռում էր։ Այսպես նա «պահպանում էր լավ հարաբերությունները իր ընկերների հետ»։ Մի անգամ դպրոցում նշանակեցին պատմության և աշխարհագրության նոր ուսուցիչ, որը մենակ չէր եկել, այլ իր քրոջ Վարենկայի հետ։ Նա տնօրենի ծննդյան օրը գերեց բոլորին, անգամ Բելիկովին։ Եվ այդ ժամանակ բոլորը որոշեցին նրանց ամուսնացնել։ Վարենկան դեմ չէր ամուսնանալ։ Սակայն Բելիկովը կասկածում էր, նա անընդմեջ խոսում էր Վարենկայի մասին, ընտանեկան կյանքի մասին, այն մասին, որ ամուսնությունը դա լուրջ քայլ է։ Վարենկայի եղբայրը նրանց ծանոթության առաջին իսկ օրվանից ատում էր Բելիկովին[6]։ Մի անգամ ինչ-որ մեկը նկարել էր Բելիկովի ծաղրանկարը։ Գնում է Բելիկովը Վարենկայի ձեռքը բռնած, իսկ ներքևում մակագրություն է՝ «Սիրահարված նախամարդ»։ Այդ ծաղրանկարը ստացան բոլոր ուսուցիչները և պաշտոնյաները։ Բելիկովը դեռ չէր վերջացրել ծաղրանկարի պատմությունը, այդ պահին հեծանիվով գալիս է Վարենկան եղբոր հետ։ Բելիկովը սառում և գունատվում է, նրան անպատշաճ է թվում հեծանվավազքը։ Հաջորդ օրը առավոտյան նա գալիս է Կովալենկոյի մոտ և սկսում է խոսել այդ մասին։ Հանդիպումը ավարտվում է վեճով։ Կովալենկոն հրում է Բելիկովին աստիճաններից։ Այդ պահին ներս է մտնում Վարենկան ը տեսնում է ջարդված Բելիկովին։ Նա մտածում է, որ Բելիկովը ինքն է ընկել աստիճաններից և սկսում է ծիծաղել։ Այդ ծիծաղով ամեն ինչ ավարտվում է՝ և խնամախոսությունը, և Բելիկովի կյանքը։ Բելիկովը գնում է տուն, պառկում է և այլևս վեր չի կենում։ Մեկ ամիս անց Բելիկովը մահանում է։ Նրան թաղում են, իսկ թաղումից հետո ոչ թե տխրում են, այլ թեթևություն են զգում։ Պատմվածքի վերջում ընկերները քննադատում են «պատյանով մարդկանց» և պառկում քնելու։
2010 թվականին ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում տեղադրվել է «Պատյանով մարդը» քանդակագործական կոմպոզիցիան, որը ստեղծել է հայազգի քանդակագործ Դավիթ Բեգալովը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.