From Wikipedia, the free encyclopedia
Պավել Ալեքսանդրովիչ Ֆլորենսկի (ռուս.՝ Павел Александрович Флоренский, հունվարի 9 (21), 1882, Եվլախ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1937[1][2][3], Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական, աստվածաբան, փիլիսոփա, գիտնական, բանաստեղծ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Պավել Ֆլորենսկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9 (21), 1882 |
Ծննդավայր | Եվլախ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 8, 1937[1][2][3] (55 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Levashovo Memorial Cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1904) |
Գիտական աստիճան | Master of Theology? (1911) |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, գյուտարար, ֆիզիկոս, փիլիսոփա, համալսարանի դասախոս, ճարտարագետ, քահանա, գրող և բանաստեղծ |
Աշխատավայր | Սլավոնա-հունա-լատինական ակադեմիա |
Ծնողներ | հայր՝ Alexander Ivanovich Florensky? |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Երեխաներ | Kirill Florensky? և Vasiliy Florensky? |
Pavel Florensky Վիքիպահեստում |
Ծնվել է 1882 թվականին ներկայիս Ադրբեջանի Եվլախ քաղաքում։ Հայրը՝ Ալեքսանդր Իվանի Ֆլորենսկին (30.09.1850-22.01.1908) ծագում էր քահանայական տոհմից, սակայն եկեղեցու և հոգևոր կյանքի հետ կապը խզել էր և աշխատում էր որպես ինժեներ։ Մայրը՝ Օլգա (Սալոմե) Պավլովնա Սաֆարովան (Սաֆարյան) (25.03.1859-1951) ծագումով հին ղարաբաղյան տոհմից էր։ Ֆլորենսկու տատը Պաատովների տոհմից էր (Պաատաշվիլի)։ Ֆլորենսկիների ընտանիքը, ինչպես նաև հայ հարազատները, Ելիզավետպոլի նահանգում կալվածքներ ունեին, որտեղ խռովությունների ժամանակ թաքնվում էին տեղացի հայերը՝ փրկվելով կովկասյան թաթարների հարձակումներից։ Այս ձևով ղարաբաղցի հայերը կարողացել են պահպանել իրենց բարբառը և սովորույթները։ Ֆլորենսկին ուներ երկու եղբայր՝ Ալեքսանդրը և Անդրեյը, և չորս քույր՝ Յուլյան, Ելիզավետան, Օլգան և Ռաիսան։
1899 թվականին Ֆլորենսկին ավարտում է Թիֆլիսի երկրորդ գիմնազիան և ընդունվում Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ։ Համալսարանում ծանոթանում է Անդրեյ Բելու հետ, իսկ նրա միջոցով նաև Բրյուսովի, Բալմոնտի և Բլոկի։ Ուսանողական տարիներին տարվում է Վլադիմիր Սոլովյովի և վարդապետ Սերաֆիմի ուսմունքներով։ Համալսարանն ավարտելուց հետո Անտոն եպիսկոպոսի օրհնությամբ Ֆլորենսկին ընդունվում է Մոսկվայի հոգևոր ակադեմիա, որտեղ էլ որպես մագիստրոսական թեզ գրում է «Սյուն և հաստատություն ճշմարտության» (Столп и утверждение истины) աշխատանքը, որը արժանանում է Մակարևյան մրցանակի։ 1911 թվականին Ֆլորենսկին դառնում է հոգևորական։ 1912 թվականին նշանակվում է «Բանբեր աստվածաբանության» («Богословский вестник») ակադեմիական ամսագրի խմբագիր։
Ֆլորենսկին խորապես հետաքրքրված էր հայտնի դարձած սկանդալային «Բեյլիսի գործով» (Բեյլիսը հրեա էր, որ անարդարացիորեն մեղադրվում էր քրիստոնյա մանկահասակ երեխայի սպանության մեջ)։ Այս մասին Ֆլորենսկին մի շարք անանուն հոդվածներ է հրապարակում։ Նա համոզված էր, որ մեղադրանքը անարդարացի չէ և որ հրեաները օգտագործում էին քրիստոնյա երեխաների արյունը։ Ֆլորենսկին լրջորեն անհանգստացած էր հրեաների աճով և առաջարկում է նրանց բոլորին ամուլ դարձնել. նա այն կարծիքն ուներ, որ հրեայի արյան մեկ կաթիլն էլ բավական է, որպեսզի այդ գենը փոխանցվի հաջորդ սերունդներին։
• Кедров К. Бессмертие по Флоренскому./ В книгах։ «Параллельные миры». — М.։ АиФпринт, 2002; «Метакод» — М.։ АиФпринт, 2005. • Н. Валентини. П. А. Флоренский. • В. В. Розанов. «Сахарна. Отношение евреев к крови» — помимо указанного приложения, П. А. Флоренским написано «письмо с Кавказа», составляющее основу главы «Нужно перенести все дело в другую плоскость». • Павел Александрович. Биография
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.