From Wikipedia, the free encyclopedia
Պավել Սերգեևիչ Գրաչով (հունվարի 1, 1948[1][2], Ռվի (գյուղ, Լենինսկի շրջան), Municipal Formation of the City of Tula, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 23, 2012[3][2], Կրասնոգորսկ, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), Ռուսաստանի Դաշնության ռազմական գործիչ։ ՌԴ բանակի գեներալ (1992), Խորհրդային Միության հերոս (1988)։
Պավել Սերգեևիչ Գրաչով | |
---|---|
Հունվար 1, 1948 - Սեպտեմբեր 23 2012 | |
Ծննդավայր | գ. Ռվի, Տուլայի մարզ, Ռուսաստան |
Մահվան վայր | Կրասնոգորսկ, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Զորատեսակ | Russian Airborne Troops? |
Ծառայության տարիներ | 1965—2007 |
Կոչում | |
Հրամանատարն էր | ՌԴ Օդադեսանտային զորքերի(1990-1991) |
Պաշտոն | ՌԴ Պաշտպանության հարցերով կոմիտեի երկրորդ քարտուղար(1991-1992) ՌԴ Պաշտպանության Նախարար (1992-1996) |
Մարտեր/ պատերազմներ | Աֆղանական պատերազմ (1979—1989) 1991-ի Օգոստոսյան խռովություն Առաջին Չեչենական Պատերազմ |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա, Ryazan Airborne Command High School?, Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա և Կիևի Ազգային ավիացիոն համալսարան |
Պաշտոնաթող | 2007 թ |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանը (1970), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական (1981) և գլխավոր շտաբի ակադեմիաները (1990)։ Զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ ԽՍՀՄ օդադեսանտային զորքերի համակարգում։ 1992-1996 թթ.-ին՝ ՌԴ պաշտպանության նախարար։ Պաշտոնաթողությունից հետո աշխատել է «Росвооружение» (այժմ՝ «Рособоронэкспорт») ընկերությունում՝ որպես խորհրդական[4]։ Պավել Գրաչովն իր պաշտոնավարման ժամանակաշրջանում էապես նպաստել է նաև հայ-ռուսական ռազմական համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը, ինչը նաև խթանվում էր նրա և Վազգեն Սարգսյանի անձնական մտերմությամբ։ Շատերը Գրաչովի անվան հետ են կապում նաև Հայաստանին վաճառված սպառազինության «ռոխլինյան ցուցակը»։ 1999 թ.-ին Պավել Գրաչովին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացի կոչումը[5]։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հանդես է եկել միջնորդական նախաձեռնություններով։ Արդյունքում հաստատվել է 1994 թ.-ի փետրվարի 18-ի արձանագրությունը, որը 1994 թ.-ի մայիսին հաստատված զինադադարի հիմքն է եղել[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.