From Wikipedia, the free encyclopedia
«Չորս Սուրբ Ծնունդ» (անգլ.՝ Four Christmases), 2008 թվականի ամերիկյան կատակերգություն Սուրբ Ծնունդի և ընտանեկան արժեքների մասին։ Գլխավոր դերերում՝ Ռիզ Ուիզերսփուն և Վինս Վոն։
Բրեդը և Քեյթը հանդիպում են արդեն երեք տարի, ապրում են միասին, հաճախում են պարի դասերի, զվարճանում են և անցկացնում են սուրբ ծննդյան արձակուրդները։ Նրանք կատարյալ զույգ են և դրա հետ միասին՝ նրանք դեմ են ամուսնությանը և ընտանեկան հարաբերություններին։ Իրենց ծնողների օրինակով նրանք տեսել են ամուսնության բոլոր թերությունները․ թե՛ Քեյթը, թե՛ Բրեդը ամուսնալուծված ընտանիքներից են։
Հերթական Սուրբ Ծննդյան նախօրեին, երբ բոլոր ընտանիքները, որպես կանոն, հավաքվում են միասին, Քեյթը և Բրեդը պատրաստվում են մեկնել Ֆիջի՝ արևահարվելու և դայվինգով զբաղվելու։ Սակայն բոլոր չվերթները հետաձգվել են մառախուղի պատճառով, իսկ մեր հերոսները հեռուստալուրերի մեջ են հայտնվում։ Այժմ նրանք չեն կարող բարեկամներից հեռու մնալ և ստիպված պիտի այցելեն չորս Սուրբ Ծնունդ։ Հարաբերությունների քննությունը, «պահարանի կմախքները», հարազատների չարաճճիությունները… Հանդիպելով իրենց վախերին՝ Քեյթը և Բրեդը սկսում են այլ կերպ վերաբերել ընտանեկան արժեքներին։
Դերասան | Դեր |
---|---|
Ռիզ Ուիզերսփուն | Քեյթ |
Վինս Վոն | Բրեդ |
Ռոբերտ Դյուվալ | Հովարդ |
Սիսի Սպեյսեկ | Պաուլա |
Ջոն Վոյթ | Քրեյթոն |
Մերի Սթինբյորգեն | Մերիլին |
Ջոն Ֆավրո | Դենվեր |
Թիմ Մակգրո | Դալաս |
Քրիստին Չենովետ | Քորթնի |
Քեթի Միքսոն | Սյուզան |
Դուայթ Յոկհամ | Ֆիլ |
Պատրիկ Վան Հորն | Դերիլ |
Քոլին Քեմպ | Դոննա |
Ջանեթ Միլլեր | Քեյթի տատիկը |
Ջեկ Դոներ | Քեյթի պապիկը |
Զակ Բոգան | Կոդի |
Սքայլեր Ջիզոնդո | Քոնոր |
Լորա Ջոնսոն | Շերիլ |
Քոլեթ Վուլֆ | Սինդի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.