հիմնականում Չեչենիայում տարածված լեզու From Wikipedia, the free encyclopedia
Չեչեներեն (չեչեներեն՝ Нохчийн мотт), նախական լեզուներից մեկը։ Տարածված է Չեչնիայում, Ինգուշիայում, Դաղստանի Խասավյուրտի շրջանում և Վրաստանի Ախմետի մունիցիպալիտետում։ 2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն, Ռուսաստանում չեչեներենով խոսում է 1 354 705 մարդ։ Չեչեներենը Չեչնիայի պաշտոնական (ռուսերենի հետ միասին) և Դաղստանի գրական լեզուներից մեկն է։
Չեչեներեն Нохчийн мотт | |
---|---|
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Վեյնախյան լեզուներ[1] |
Երկրներ | Ռուսաստան Թուրքիա |
Շրջաններ | Չեչնիա, Ինգուշեթիա, Դաղստան և այլն։ |
Պաշտոնական կարգավիճակ | Ռուսաստան՝ |
Խոսողների քանակ | 1 393 900 ± 0 մարդ (2010)[2] |
Վերահսկող կազմակերպություն | Chechen Academy of Sciences? |
Լեզվակիրների թիվը | 1 354 705 մարդ Ռուսաստանում (2010)[3] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի |
Դասակարգում | Հյուսիսկովկասյան վերընտանիք (չճանաչված)
|
Գրերի համակարգ | կյուրեղագիր, լատինական այբուբեն և Chechen writing? |
IETF | ce |
ԳՕՍՏ 7.75–97 | չեչ 785 |
ISO 639-1 | ce |
ISO 639-2 | che |
ISO 639-3 | che |
Chechen language Վիքիպահեստում |
Չեչեներենով են հրատարակվաում տարածաշրջանային թերթեր Չեչնիայում («Դայմոխկ», «Ազատ Չեչնիա» ռադիոթերթ) և Դաղստանում («Նիյսո-Դաղստան»)
Իսլամի տարածման հետ Չեչնիայում հաստատվել է արաբական գրային համակարգը, որը կիրառվում էր Չեչնիայում մինչև 1926 թվականը։ 1925 թվականին չեչեներենի համար տեղայնացվել է լատինական այբուբենը, իսկ 1938 թ.-ին՝ կիրիլիկ։ 1992 թվականին Իչկերիայի Չեչենական Հանրապետության խորհրդարանը օրինականացրել է չեչեներենը լատինական այբուբենի հիման վրա։ Նոր այբուբենի անցկացման նախագիծը այդպես էլ չիրականացվեց 1994 թվականի վերջին սկսված ռազմական գործողությունների պատճառով։ Այժմ Չեչնիայում լատինատառ այբուբենը չի օգտագործվում։
Մարշալլա կամ մարշալլա խաթար՝ ավանդական չեչենական ողջույնի խոսքերն են, լեզվային էթիկետի մի մասը։ Ի տարբերություն չեչենական միջավայրում միայն տղամարդկանց կողմից օգտագործվող «Ասսալամ ալեյքում» (Ассалам Іалайкум) բառակապակցությունից, «մարշալլան» ունի համընդհանուր տարածում ինչպես տղամարդկանց, այդպես էլ կանանց մոտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.