Շրվենանց
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Շրվենանց, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Շրվենանց | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Մակերես | 5.83 կմ² | ||
ԲԾՄ | 1120 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 76[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | շրվենանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
| |||
Գյուղի պաշտոնական անունը Շրվենանց է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել թուրքական Դայմադաղլու անունով[3]։
Գտնվում է Խոտանան գետի ձախափնյա լեռնալանջին՝ ծովի մակերևույթից 1100-1150 մ բարձրության վրա, Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ դեպի հյուսիս։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շրվենանցի մշտական բնակչությունը կազմել է 76, առկա բնակչությունը՝ 66 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4] Ստորև ներկայացված է Շրվենանց գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 53 | 96 | 260 | 216 | 250 | 177 | 139 | 349 | 72 | 61 | 76[2] |
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։ Տարեցտարի գյուղաբնակների թիվը պակասում է՝ կործանման եզրին հասցնելով գյուղը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.