From Wikipedia, the free encyclopedia
Շինջի Կագավա (ճապ. 香川 真司, մարտի 17, 1989[1][2], Կոբե, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Դորտմունդի Բորուսիայիի և Ճապոնիայի հավաքականի խաղացող, 2011 թվականի Ասիայի գավաթի հաղթող։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Սերեսո Օսակա» ակումբում, որից հետո 2010 թվականին տեղափոխվել է Դորտմունդի Բորուսիա։ Երկու տարի Բորուսիայում անցկացնելուց հետո 4 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ։ Երկու տարի անց նա վերադարձավ Բորուսիա։ Հայտնի է իր տեխնիկայով, գոլ և ճշգրիտ փոխանցում տալու ունակությամբ։ 2012 թվականին ճանաչվել է Ասիայի լավագույն խաղացող։
Շինջի Կագավա ճապ.՝ 香川 真司 | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Շինջի Կագավա | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Ճապոնիա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 17, 1989 (35 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Կոբե, Ճապոնիա | ||||||||||||||
Հասակ | 172 սմ | ||||||||||||||
Քաշ | 65 կգ | ||||||||||||||
Դիրք | հարձակվողական ոճի կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Բորուսիա Դորտմունդ | ||||||||||||||
Համար | 7 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Շինջին ծնվել է Կոբեում և հաճախել իր քաղաքի ֆուտբոլային դպրոցը։ 12 տարեկանում հրավեր է ստանում Միյագիի ակադեմիայից, որտեղից էլ 16 տարեկանում հրավիրվեց «Սերերե Օսակա» ակումբ։ Նա առաջին ճապոնացի ֆուտբոլիստն է, ով դպրոցը ավարտելուց հետո միանգամից պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել։ 2007 թ.-ին նա նորամուտը նշեց ակումբում՝ երկրորդ Ջեյ-լիգայում։ 2009 թ.-ին օգնեց իր թիմին վերադառնալ Ջեյ-լիգա։ 2010 թ.-ին նա նորամուտը նշեց Ջեյ լիգայում, անցկացրեց 11 խաղ և իր հաշվին գրանցեց 7 գնդակ։
«Սերեսո Օսակայում» հիանալի սկիզբը դուր եկավ Դորտմունդի Բորուսիայի մարզիչ Յուրգեն Կլոպին։ Նա մտածում էր, որ Կագավան ավելի կհզորացնի ակումբը։ 2010 թ.-ի հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ ակումբները համաձայնվել են Կագավայի տեղափոխության հարցում։ Հուլիսի 12-ին Շինջին դորտմունդցիների հետ երեք տարվա պայմանագիր կնքեց[3]. Տրանսֆերային արժեքը կազմում էր 300.000€։ Հուլիսի 13-ին՝ «Լոտտեի» դեմ կայացած խաղում, Կագավան նշեց նորամուտը։ Հանդիպումն ավարտվեց «դեղնա-սևերի» հաղթանակով (4։1), Շինջին առաջին րոպեից խաղի էր դուրս եկել և մինչև երկրորդ խաղակեսի փոխարինումը՝ լավ խաղ ցուցադրել։
2012 թ.-ի հունիսի 5-ին Կագավան տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»[4]։ Հունիսի 22-ին Կագավան Մանչեսթերում բուժզննում անցավ և թույլտվություն ստացավ աշխատել և ակումբի հետ քառամյա պայմանագիր կնքեց[5]։ Օգոստոսի 20-ին «Էվերթոնի» դեմ խաղում նա նշեց իր նորամուտը անգլիական ակումբի կազմում[6]։ Օգոստոսի 25-ին նա առաջին գոլը գրանցեց «Յունայթեդի» կազմում՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում։»[7]: 2013 թ.-ի մարտի 2-ին կայացած «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում իր առաջին հեթ-թրիկը գրանցեց «Մանչեսթերի» կազմում[8].
2014 թ.-ի օգոստոսի 31-ին 8.000.000€-ի դիմաց վերադարձավ Դորտմունդ։ Վերադարձից հետո՝ հենց առաջին խաղում գոլ խփեց և օգնեց իր թիմին 3:1 հաշվով պարտութան մատնել «Ֆրայբուրգին»[9].
2007 թ.-ի պաշտոնական աշխարհի առաջնության մասնակից է։ Մասնակցել է 2008 թ.-ի ամառային օլիմպիական խաղերին։ 2008 թ.-ի մայիսի 24-ին նա նորամուտը նշեց Ճապոնիայի հավաքականում՝ Կոտ դԻվուարի դեմ ընկերական խաղում, որտեղ Ճապոնիան հաղթանակ տոնեց 1:0 հաշվով։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոգավաթ | Այլ[10] | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Սերեսո Օսակա | 2006 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | – | – | – | 0 | 0 |
2007 | 35 | 5 | 1 | 2 | 0 | 0 | – | – | – | – | 36 | 7 | |
2008 | 35 | 16 | 0 | 0 | 0 | 0 | – | – | – | – | 35 | 16 | |
2009 | 44 | 27 | 0 | 0 | 0 | 0 | – | – | – | – | 44 | 27 | |
2010 | 11 | 7 | 0 | 0 | 1 | 0 | – | – | – | – | 12 | 7 | |
Ընդհանուր | 125 | 55 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 127 | 57 | |
Բորուսիա Դորտմունդ | 2010/11 | 18 | 8 | 2 | 0 | – | – | 8 | 4 | – | – | 28 | 12 |
2011/12 | 31 | 13 | 5 | 3 | – | – | 6 | 1 | 1 | 0 | 43 | 17 | |
Ընդհանուր | 49 | 21 | 7 | 3 | 0 | 0 | 14 | 5 | 1 | 0 | 71 | 29 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 2012/13 | 20 | 6 | 3 | 0 | 0 | 0 | 3 | 0 | – | – | 26 | 6 |
2013/14 | 18 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 30 | 0 | |
Ընդհանուր | 38 | 6 | 4 | 0 | 2 | 0 | 11 | 0 | 1 | 0 | 56 | 6 | |
Բորուսիա Դորտմունդ | 2014/15 | 15 | 1 | 1 | 1 | - | - | 5 | 0 | – | – | 21 | 2 |
Ընդհանուր | 15 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 21 | 2 | |
Կարիերայի ընթացքում | 212 | 82 | 12 | 5 | 3 | 0 | 25 | 5 | 2 | 0 | 254 | 92 |
Կագավայի «Մանչեսթեր» տեղափոխվելուց հետո բրիտանացիները ասում էին, որ Շինջին հանդիպում է ճապոնացի Ամերի Իտինոսե-ի հետ[11][12]։ Հետո խոսակցությունները դադարեցին[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.