From Wikipedia, the free encyclopedia
Շելդոն Լեոնարդ (անգլ.՝ Sheldon Leonard, փետրվարի 22, 1907[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 11, 1997[2][4] կամ հունվարի 10, 1997[5], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ծագումով հրեա, ամերիկացի դերասան, նաև պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, խաղացել է նաև թատրոնում և հեռուստատեսությունում, Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի դափնեկիր Է որպես ռեժիսոր «Danny’s Comeback» 1961 թ. ֆիլմի համար։
Շելդոն Լեոնարդ անգլ.՝ Sheldon Leonard | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1907[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 11, 1997[2][4] (89 տարեկան) կամ հունվարի 10, 1997[5] (89 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Hillside Memorial Park |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Սիրաքյուսի համալսարան և Սթայվեսանթի անվան ավագ դպրոց |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Sheldon Leonard Վիքիպահեստում |
Նրա մասնակցությամբ առավել նշանավոր ֆիլմերից են «Այս հրաշալի կյանքը», «Ունենալ և չունենալ», «Ինչ-որ մի տեղ գիշերը», «Թակարդ», «Տղաներ և տիկնիկներ», «Մի բուռ հրաշք»։
Ծնվել է հրեա վաճառականի ընտանիքում, ընտանիքի 2 տղաներից ավագն էր։ Կարիերան սկսել է Բրոդվեյի թատրոններում 1934 թվականին, իսկ 1939 թվականին տեղափոխվել է Հոլիվուդ, խաղալով երկրոդային դերեր։
1931 թվականին ամուսնացել է իր դեռ դպրոցական տարիների ընկերուհու Ֆրենսես Բեյբորի հետ, ունեցել են երկու երեխա, աղջիկը` Անդրեա 1939 թ. և տղան` Սթիվեն 1942 թ.[6]:
Ռեժիսոր Ֆրենկ Կապրայի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմում խաղում էր բարմեն Նիկի դերը, և մի առիթով հայտարարել է, որ խաղացել է ֆիլմում միայն նրա համար, որ նրան անհրաժեշտ էր գումար բեյսբոլի տոմս գնելու համար[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.