Remove ads
ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Շառլ Էդուար լը Ժաներե (ֆր.՝ Charles-Édouard Jeanneret, հոկտեմբերի 6, 1887[6][7][8][…], Լե Շո դե Ֆոն, Նևշատել, Շվեյցարիա[1][2][3] - օգոստոսի 27, 1965[7][9][8][…], Ռոկբրյուն Կապ Մարտեն, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա[2][3]), առավել հայտնի որպես Լը Կորբյուզիե (Le Corbusier), ֆրանսիացի նշանավոր ճարտարապետ՝ ծագումով Շվեյցարիայից, մոդեռնիզմի ռահվիրա, ինտերնացիոնալ ոճի ճարտարապետության ներկայացուցիչ, նկարիչ և դիզայներ։
Շառլ Էդուար լը Կորբյուզիե ֆր.՝ Le Corbusier | |
---|---|
1933 թ. | |
Ի ծնե | Շառլ Էդուար Ժաներե-Գրի |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1887 |
Ծննդավայր | Լե Շո դե Ֆոն, Նևշատել, Շվեյցարիա[1][2][3] |
Մահացել է | օգոստոսի 27, 1965 |
Վախճանի վայր | Ռոկեբրյուն-Կապ-Մարտեն, Ֆրանսիա |
Ազգություն | Ֆրանսիա |
Ոճ(եր) | ինտեռնացինալ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն, նկարչություն, դիզայն |
Գործունեություն | ճարտարապետ, դիզայներ, նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Notre Dame du Haut?, Villa Savoye?, Unité d'habitation?, Radiant City? և Tsentrosoyuz building? |
Պարգևներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա, Congrès International d'Architecture Moderne? և Գեղարվեստի ակադեմիա |
Le Corbusier Վիքիպահեստում |
Շառլ-Էդուար Ժաներեն ծնվել է Ֆրանսիային սահմանակից շվեյցարական Լա Շո դը Ֆոն փոքրիկ քաղաքում։ Հայրը տեղի ժամացույցի գործարանի վարպետ էր, մայրը՝ երաժշտության (դաշնամուրի) ուսուցչուհի։
Շառլը սովորել է ծննդավայրի արվեստի դպրոցում, որտեղ կերպարվեստի և ճարտարապետության ուսուցիչները կողմնորոշել են նրան՝ խորանալու ճարտարապետության մեջ։ Ուսումնառությունն ավարտելով՝ աշխատել է ճարտարապետներ Յո. Հոֆմանի (Վիեննա, 1907), Օ. Պերեի (Փարիզ, 1908-1910) և Պ. Բերենսի (Բեռլին, 1910-1911) արվեստանոցներում։ 1917 թվականից ապրել է Փարիզում։ 1930 թվականին դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։
Նկարիչ Ա. Օզանֆանի հետ մշակել է պուրիզմի տեսությունը (1918)։ Իր տեսակետներն առաջին անգամ հրապարակել է «Լը էսպրի Նուվո» («L’Esprit Nouveau», 1920-1925) հանդեսի հոդվածում։
Նպատակադրվելով հնարավորինս լավ կենցաղային պայմաններ ապահովել գերբնակեցված քաղաքներում ապրող մարդկանց համար՝ Լը Կորբյուզիեն մտահղացել է ճարտարապետական ազատ կաղապարների (ֆորմաների), ուժեղացված բետոնի լայնորեն կիրառմամբ շինությունների կառուցումը, միաժամանակ մեծ ուշադրություն է նվիրել քաղաքների պլանավորմանը։
Շուրջ հինգ տասնամյակ ձգված իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա նախագծել է դիզայնով ու հարմարավետությամբ աչքի ընկնող բազմաթիվ շինություններ, որոնք կառուցվել են Եվրոպայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում։ Հնդկաստանում նա պատրաստել է Չանդիգար քաղաքի գլխավոր հատակագիծը, բացի այդ՝ նախագծել է այդ քաղաքի մի շարք վարչական շենքեր։
Լը Կորբյուզիեի ողջ ստեղծագործությունը նոր խոսք է ճարտարապետության ասպարեզում։ Եվ պատահական չէ, որ նա Ժամանակակից ճարտարապետության միջազգային կոնգրեսի (Congrès International d'Architecture Modern) (CIAM) հիմնադիր անդամ էր։
2016 թվականի հուլիսի 17-ին աշխարհի յոթ երկրներում նշանավոր ճարտարապետի իրականացրած տասնյոթ նախագծեր ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության ցանկ»-ում՝ որպես մոդեռն արվեստում Լը Կորբյուզիեի ներդրած ակնառու ավանդի աչքի ընկնող նմուշներ[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.