Շաոլին ( չինարեն հեշտ. 嵩山少林寺 , պինին: Sōng Shān Shàolínsì), բուդդայական վանք կենտրոնական Չինաստանում (Հենան նահանգ, քաղաք Դենֆեն)։ Տեղակայված է Սունշան լեռան վրա։
Շաոլին 嵩山少林寺 | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | vihara? |
Երկիր | Չինաստան |
Տեղագրություն | Dengfeng? |
Տարածաշրջան | Shaoshi Mountain? |
Դավանանք | Chan Buddhism? |
Հիմնական ամսաթվերը | 495 |
Ներկա վիճակ | գործող |
Մասն է | Historic Monuments of Dengfeng in “The Centre of Heaven and Earth”? |
Ժառանգության կարգավիճակ | National Key Buddhist Temples in Han Chinese Area? և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Առաջնորդ | Շի Յունսին |
Անվանված | Shaoshi Mountain? |
Հիմնադիր | Emperor Xiaowen of Northern Wei? |
Ճարտարապետական ոճ | Չինաստանի ճարտարապետություն |
Հիմնադրված | 495 թվական |
Մակերես | 182,6 հեկտար, 1939,6 հեկտար |
Shaolin Monastery Վիքիպահեստում | |
Պաշտոնական կայք |
Այս վայրում դեռևս 5-րդ դարի սկզբին ստեղծվել է դաոսական վանք, որտեղ բնակվում էր Կոու Ցյանչժին, սակայն ավելի ուշ դաոսականության հալածանքներից հետո վանքը զբաղեցրել են բուդդայականները։
Հիմնադրվել է 495 թվականին Սյաո Վեն-դի կայսրի աջակցությամբ (Հյուսիսային Վեյ դինաստիա) Բհադրա անունով հնդկական բուդդայական վանականի կողմից (Բատո 跋陀 Bátuó, Buddhabhadra)։ 530-ական թվականներին վանքում կանգ է առել չան-բուդդայականության առաջին պատրիարք Բոդհիդհարման (Պուտիդամո, Դամո)։ Հնդկական վանական Բոդհիդհարման Շաոլինի վանականներին մեթոդ է փոխանցել, որն արմատապես փոխել է բուդդայականության պրակտիկայի ամբողջ ընթացքը։
1994 թվականին 34-րդ ժառանգի շաոլինյան վանական Շի Յանմինի կողմից ԱՄՆ-ում հիմնադրվել է շաոլինյան տաճար[1]։ Այդ տաճարում մարդկանց լայն շրջանակին դասավանդվում է չան-բուդդայականության փիլիսոփայություն մարտարվեստների կամ մեդիտացիայի միջոցով, ինչպիսիք են կունգ-ֆուն, տայդիցյուանը և ցիգունը։ Սաների թվում են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Ուեսլի Սնայփսը և RZA-ն[2]։
2006 թվականին շաոլինյան մարտիկ-վանական Շի Յանբինի կողմից Ռուսաստանում հիմնադրվել է Շաոլինի ցիգունի և կունգ-ֆուի դպրոցը։ Այդ դպրոցում մարդկանց սովորեցնում են մարտարվեստներ և մեդիտացիայի արվեստ՝ կունգ-ֆու, տայդիցյուան և ցիգուն։
Ըստ առասպելի, «Հարավային Շաոլին»-ը գտնվում էր Ֆուցզյան նահանգում։ 1930-1940-ական թվականներին ուշուի պատմության չինացի հետազոտող Տան Խաոն դաշտային հետազոտություններ է իրականացրել և պարզել, որ «Հարավային Շաոլին» վանքը գոյություն չի ունեցել և այն, որ վանքը հորինվել է միջնադարյան «ասպետական» «Վան նյան Ցին» վեպում։
Հենրի Լայոն Օլդիի «Մեսիան մաքրում է սկավառակը» (Վեպը Շաոլինի վանքի (Չինաստան) և Ռուսաստանի Ֆեդերացիայի ուշուի պատվո շքանշան է ստացել)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.