From Wikipedia, the free encyclopedia
Նինա Կոնստանա Դոբրևա (բուլղար․՝ Николина Константинова Добрева հունվարի 9, 1989[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1]), բուլղարացի-կանադացի դերասանուհի և մոդել։ Հայտնի է դարձել The CW հեռուստաալիքով հեռարձակվող «Վամպիրի օրագրերը» սերիալից, մարմնավորելով միանգամից չորս դեր՝ Ելենա Գիլբերտ, Քեթրին Փիրս (Կատերինա Պետրովա), Տատյանա և Ամարա։
Ծնվել է | հունվարի 9, 1989[1] (35 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1] |
Կրթություն | Wexford Collegiate School for the Arts? և Ռայերսոնի անվան համալսարան |
Քաղաքացիություն | Բուլղարիա և Կանադա |
Կրոն | ուղղափառություն և քրիստոնեություն[2] |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, մոդել, ձայնային դերասանուհի, գործադիր պրոդյուսեր, gymnast, պարուհի, բալետի պարող, ձեռնարկատեր և կինոռեժիսոր |
Ընտրանի | Վամպիրի օրագրերը, Degrassi: The Next Generation?, Չշփվող լինելու արտոնությունները, Եկ լինենք ոստիկաններ, The Final Girls?, Երեք իքս. Համաշխարհային տիրակալություն, Կոմատոզնիկներ, Ընտանիք, Love Hard և The Out-Laws? |
Համատեղ ապրող(ներ) | Իեն Սոմերհոլդեր[3], Օսթին Սթոուել[4], Գլեն Փաուել[5] և Shaun White?[6] |
lnk.bio/ninadobrev | |
Դոբրևը ծնվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, ծրագրավորողի և նկարաչուհու ընտանիքում։ Նինան ունի մեծ եղբայր՝ Ալեքսանդր Դոբրև։ Երբ Նինան դարձավ 2 տարեկան, ընտանիքը տեղափոխվեց Կանադա։ Մեծացել է Կանադայի Տորոնտո քաղաքում։ Դեռ վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել արվեստի տարբեր ճյուղերի հանդեպ՝ պար, մարմնամարզություն, թատրոն, երաժշտություն։ Նինան նախնական կրթությունը ստացել է J.B. Tyrrell Sr. Public School- ում, այնուհետև շարունակել է Wexford Collegiate School for the Arts դպրոցում, հենղ այդ ժամանակ Նինան հասկանոում է, որ պետք է դերասանուհի դառնալ։ Ավելի ուշ Նինան հաճախել է դերասանական դպրոց։ Wexford Collegiate School for the Arts-ից հետո Նինան սկսեց սովորել Ryerson University համալսարանում, որպես սոցիոլոգ, բայց 2008 թվականին հանուն դերասանական կարերայի թողնում է համալսարանը։
Նինան դերասանական կարիերան սկսել է նկարանավելով «Դեգրասի։ Հաջորդ սերունդ» դեռահասական դրամայում։ Այնուհետև նկարանավել է մի քանի ֆիլմերում՝ «Հեռու նրանից», «Երբեք չլացես, մարդագայլ»։ 2007 թվականին ևս նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Ինչպես է նա շարժվում», «Պոետը», «Չափազանց երիտասարդ ամուսնանալու համար», «Կտորներ», «Իմ դստեր գաղտնիքը»։
2009 թվականին Նինան հրավիրվում է նկարահանվելու «Վամպիրի օրագրերը» ֆիլմում, որպես գլխավոր հերոսուհի։ Ֆիլմը նկարահանվել է Լիզա Ջեյն Սմիթի գրքի հիման վրա։ Ֆիլմը պատմում երիտասարդ մի աղջկա (Ելենա Գիլբերտ) և երկու վամպիր եղբայրների մասին։ Նինան այդ ֆիլմում միանգամից մարնմավորել է չորս կերպար՝ Ելենա Գիլբերտ, Քեթրին Փիրս, Տատիա Պետրովա, Ամարա Պետրովա։ Ֆիլմը մեծ հաջողություն է բերում դերասանուհուն։ Սկսած 2011 թվականից Նինան նկարահավել է մի շարք այլ ֆիլմերում («Սենյակակիցը», «Արենա», «Եկեք լինենք ոստիկաններ»)։
2010 թվականից Դոբրևը հանդիպել է «Վամպիրի օրագրերը» սերիալի գլխավոր դերասան Իան Սոմերհոլդերի հետ, սակայն զույգը 2013 թվականի հունիսին բաժանվել է։ 2015 թվականի հուլիսից հանդիպում է դերասան Օսթին Սթոուելի հետ[7]։
Տարի | Ֆիլմ | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2006 | Գենետիկական օպերա | Դեռահաս | Կարճամետրաժ |
2006 | Նրանից հեռու | Մոնիկա | |
2006 | Ընտանեկան խաղեր | Շանայա | |
2006-2009 | Դեգրասսի | Միա Ջոնս | 2006–2009 (46 սերիաներ) |
2007 | Պոետը | Ռեյչել | |
2007 | Կտորներ | Բելլա | |
2007 | Իմ դստեր գաղտնիքը | Ջաստին | |
2007 | Չափազանց երիտասարդ ամուսնանալու համար | Ջեսսիքա | |
2008 | Mookies Law | Ռոզաբելլա | Կարճամետրաժ |
2008 | Ամերիկյան Մոլլը | Էլլի Շեփհարդ | |
2008 | Երբեք չլացես, մարդագայլ | Լորեն Հանսեթ | |
2008 | Սահմանը | Մայա | Սերիաներ։ "Հավատո հանգանակ" և "Հետհարված" |
2009 | Քլոե | Աննա | |
2009 | Դեգրասսին գնում է Հոլլիվուդ | Միա Ջոնս | |
2009 | 11-րդ ժամը | Գրեյս Դալ | Սերիա։ "Հավերժական" |
2009 | Ամանորյա Մադագասկար | Եղջերու Կուպիդոնը | Միայն ձայնը |
2009–2015 | Վամպիրի օրագրերը | Ելենա Գիլբերտ/Կետրին Փիրս (Կատերինա Պետրովա)/Ամարա | Գլխավոր դեր |
2011 | Հարևանուհին | Մարիա | Երկրորդական դեր |
2011 | Արենա | Լորի | Երկրորդական դեր |
2012 | The Perks of Being a Wallflower | Քենդիս | Երկրորդական դեր |
2014 | Եկեք լինենք ոստիկաններ | Ջոզի | Երկրորդական դեր |
2014 | Առաջնածինները (ֆիլմ) | Տատիա | Հյուր դեր |
2015 | Վերջին աղջիկները | Վիկկի | Գլխավոր դեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.