Նիկոլայ Բորդյուժա Նիկոլայի (ռուս.՝ Никола́й Никола́евич Бордю́жа, հոկտեմբերի 20, 1949(1949-10-20), Օրյոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռազմական և քաղաքական գործիչ (Գեներալ-գնդապետ)։
Արագ փաստեր Մասնագիտություն՝, Ծննդյան օր ...
Փակել
Կարիերա
Հաշվարկի պետի այնուհետև ավագ օպերատորի պաշտոնով ծառայության է անցել Ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերում։
1976 թվականից օպերլիազոր, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հատուկ բաժնի ավագ օպերլիազոր, ԽՍՀՄ ՊԱԿ կուսակցական կոմիտեի բաժնի հրահանգիչ։
- 1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ՊԱԿ կադրերի բաժնի պետ։
- 1991-1992 թվականներին Ռուսաստանի Դաշնության նախագահին կից կառավարական կապի և տեղեկատվության դաշնային գործակալության անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով վարչության պետի առաջին տեղակալ։
- 1992-1994 թվականներին եղել է սահմանապահ զորքերի կադրերի պատրաստման գծով հրամանատարի տեղակալ։
- 1995-1998 թվականներին ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության տնօրենի տեղակալ։
- 1998 թվականի հունվարի 26-ից 1998 թվականի սեպտեմբերի 14-ը եղել է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության տնօրենի տեղակալ[1][2]։
- 1998 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 1999 թվականի մարտի 19-ը եղել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Խորհուրդի քարտուղար[2][3]։
- 1998 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 1999 թվականի մարտի 19-ը եղել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար, միաժամանակ մնալով ԱԽ քարտուղարի պաշտոնում (բացառիկ դեպք)[4][5][6][7]։
- 1999 թվականների ապրիլ-մայիս ամիսներին եղել է ՌԴ Դաշնային մաքասային ծառայության նախագահ։
- 1999 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին եղել է հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում։
- 1999 թվական դեկտեմբերի 21-ից մինչև 2003 թվականի ապրիլի 16-ը եղել է Դանիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիզոր դեսպանը[8][9]։
2003 թվականի ապրիլի 28-ից մինչև 2017 թվականի հունվարի 5-ը եղել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը։
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար III աստիճանի շքանշան (2014 թվականի օգոստոսի 14), Ռուսաստանի Դաշնության միջազգային հեղինակության ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու և բազմամյա բեմնավոր պետական գործունեության համար[10]
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար IV աստիճանի շքանշան (2007 թվականի հունիսի 12), խաղաղության ամրապնդման, ազգերի բարեկամության և համագործակցության գործում ունեցած ավանդի համար[11]
- Արիության շքանշան
- Բարեկամության շքանշան (2005 թվականի հունվարի 17), միջազգային համագործակցության ամրապնդման գործում մեծ ավանդի և երկարամյա անբասիր ծառայության համար[12]
- Պետական սահմանների պահպանության համար շքանշան (1994 թվականի ապրիլի 11), ՌԴ սահմանների պաշտպանության համար[13]
- ՌԴ ԱԳՆ պատվավոր աշխատող (2017 թվականի հունվարի 26)[14]
Արտաքին շքանշաններ
- «Համագործակցության ամրապնդման համար» (Հայաստանի ոստիկանություն, 2007)[15]
- Երախտագիտության մեդալ (Հայաստան, 2016)
Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2009 թվականի հոկտեմբերի 22)[16]
Указ Президента Российской Федерации от 12 июня 2007 г. № 749
Указ Президента Российской Федерации от 17 января 2005 г. № 21
Указ Президента Российской Федерации от 11 апреля 1994 г. № 775