From Wikipedia, the free encyclopedia
Ներո կամ Ռոստովյան լիճ (ռուս.՝ Не́ро, Росто́вское о́зеро, устар. Каово[2]), քաղցրահամ լիճ Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասում՝ Յարոսլավլի մարզի հարավարևմտյան մասում։ Այդ մարզի խոշորագույն լիճն է։ Համարվում է տարածաշրջանային նշանակության բնության հուշարձան[3]։
Ներո | |
---|---|
Տեսակ | լիճ և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Երկիր | Ռուսաստան[1] |
Վարչատարածք | Յարոսլավլի մարզ |
Երկարություն | 13 կմ |
Լայնություն | 8 կմ |
ԲԾՄ | 93 մետր |
Խորություն | 3,6 մետր |
Մակերես | 54,4 կմ² |
Ավազանի տարածք | 1220 կմ² |
Ավազանի երկիր | Ռուսաստան |
Լիճ հոսող գետ | Kuchebesh?, Ishnya? և Sara? |
Լճի հայելու մակերեսը՝ 51,3-ից 54,4 կմ²[4], ջրահավաք ավազանի մակերեսը՝ 1220 կմ²[5]։ Լճի մակարդակի տարեկան տատանումները միջին հաշվով կազմում են 230 սմ։ Երկարությունը 13 կմ է, լայնությունը՝ 8 կմ, առավելագույն խորությունը՝ մինչև 3,6−4 մետր (միջին խորությունը կազմում է 1 մետր)[6]։ Ափերը ցածրադիր են, հատակը պատված է սարոպելի՝ բազմադարյա հատակային նստվածքի հզոր շերտով[4], որի առավելագույն հաստությունը հասնում է մինչև 12 մետրի, միջին հաստությունը կազմում է 1,5-2,5 մ[7] (այլ տվյալներով՝ 4-5 մ)։ Ջրի կտրվածքը գտնվում է 93-ից 95 մետրի վրա[4][8]։ Լիճը նոյեմբերին սառչում է, ապրիլին սառցազերծվում։ Սնուցումը խառն է՝ ձնհալի ջրերի գերակայությամբ։ Լճի ջուրն ունի գերազանցապես հիդրոկարբոնատային կազմ, նկատվում են քլորի և սուլֆատների իոնների անսովոր մեծ խտացումներ, ինչը բացատրության կարիք ունի[9]։ Լիճը ենթարկվում է էվտրոֆիկացիայի, որը վերջին հարյուրամյակներում մշտապես աճում է։
Լճում կան մի շարք կղզիներ, որոնցից համեմատաբար ընդարձակ են Լվովյանը («Անտառային կղզին») և Սուրբծննդյանը (Քաղաքայինը)։ Լիճ են թափվում 20-ից ավելի վտակներ[8], դրանցից առավել մեծ են Սարան, Իշնյան, Կուչեբեշը, Մազիխան, Վարուսը, Չուչերկան, Ունիցան, Սուլան։ Լճից սկիզբ է առնում մեկ գետ՝ Վյոքսան[10]։ Անցյալում լիճ է թափվել նաև Ուսիե գետը[11]։
Ներոյի ափերին ընկած են հետևյալ բնակավայրերը. Ռոստով քաղաքը, Պորեչյե-Ռիբնոյե քաղաքատիպ ավանը, Ուգոդիչի[12], Վորժա, Լվի գյուղերը։
Պետրոս Առաջինը ծրագրել էր իր առաջին նավատորմն ստեղծել այստեղ[13], սակայն պարզելով, որ փոքր խորություններով հատվածներ կան, հրաժարվել է այդ մտքից և առաջին նավը ջուր է իջեցրել Պլեշչեևո լճում[14]։
Ներոյի ջրերում առաջին շոգենավը հայտնվել է 1883 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.