From Wikipedia, the free encyclopedia
Նեյթան Դոնալդ Դիաս (անգլ.՝ Nathan Donald Diaz, ապրիլի 16, 1985[1], Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի խառը ոճի մարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ թեթև քաշային կարգում։ «The Ultimate Fighter 5»-ի հաղթողն է[2]։ 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ UFC-ի պաշտոնական վարկանիշի 6-րդ հորիզոնականում է կիսամիջին քաշային կարգում[3]։ Մեկ այլ հայտնի մարտիկի՝ Նիկ Դիասի կրտսեր եղբայրն է։
Նեյթան Դիաս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Mexican Americans? |
Կրթություն | Tokay High School? |
Մասնագիտություն | Ընդհանուր մենամարտիկ և Brazilian jiu-jitsu practitioner |
Կայք | diazbrothers.com |
Nate Diaz Վիքիպահեստում |
Նեյթան Դիասը ծնվել և մեծացել է Կալիֆորնիայի Սթոքտոն քաղաքում։ Ունի մեքսիկական արմատներ։ Եղբոր պես նա ևս սովորել է Լոդայ քաղաքի «Տոկայ» դպրոցում, իսկ 14 տարեկանում սկսել է մարզվել Նիկի հետ։ Համատեղ ջանքերով նրանք իրականացրել են իրենց երազանքը և հայտնվել բրազիլական ջիու-ջիթսուի լոդայի դպրոցում, որտեղ մարզվել են Նիկոլաս Լիպարիի հետ։ Նեյթի մյուս մարզիչները եղել են Սիզար Գրեյսին (բրազիլական ջիու-ջիցու) և Ռիչարդ Պերեսը (բռնցքամարտում)[4]։
Նեյթը հանդես է գալիս «Cesar Gracie Jiu-Jitsu»-ի կազմում[5]։ 18 տարեկանում նա դարձել է վեգան[6][7]։
Նեյթ և Նիկ եղբայրները հայտնի են իրենց սկանդալային արարքներով ոչ միայն օկտագոնից դուրս, այլ նաև մարտերի ժամանակ։ Դիաս եղբայրները հաճախ են օգտվում «Ստոկտոնյան ապտակից»՝ մարտի ժամանակ ափի հարվածներից։
Մինչև UFC-ի հետ պայմանագիր կնքելը Դիասը հիմնականում հանդես էր գալիս World Extreme Cagefighting-ում (WEC)։ 2006 թվականին WEC 24-ի շրջանակներում մենամարտել է թեթև քաշային կարգում այն ժամանակվա չեմպիոն Էրմիս Ֆրանսի հետ։ Նեյթը պարտվել է երկրորդ ռաունդում ցավեցնող հնարքի պատճառով։ Դա եղել է WEC-ի անցկացրած վերջին միջոցառումը նախքան Züffa-ի գնելը։
Դիասը պետք է Մեթոմ Բրաունի հետ հանդիպեր 2015 թվականի հուլիսի 11-ին UFC 189 մրցաշարի շրջանակներում[8]։ Սակայն ապրիլի կեսին հայտնի էր դարձել, որ մենամարտը չի կայանա՝ պայմանագրային տարաձայնությունների պատճառով[9]։
UFC on Fox 17-ի շրջանակներում կայացել է Մայքլ Ջոնսոնի և Նեյթի միջև մենամարտը[10]։ Նեյթը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ, սակայն երկուսն էլ ստացել են մրցանակ «Երեկոյի լավագույն մենամարտի» համար[11][12]։
2016 թվականի մարտի 5-ին՝ UFC 196 մրցաշարում, Դիասը փոխարինման է դուրս եկել վնասվածք ստացած Ռաֆայել Դոս Անժոսին Քոնոր ՄաքԳրեգորի դեմ մարտում[13]։ Պատրաստվելու համար Դիասն ուներ ընդամենը 11 օր։ Մենամարտը կայացել է կիսամիջին քաշային կարգում, քանի որ Դիասը ժամանակ չի ունեցել ավելորդ քաշից (170 ֆունտ) ազատվելու համար[14]։ Դիասը հաղթել է 2-րդ ռաունդում խեղդող հնարքի կիրառմամբ[15]։ Երկուսն էլ ստացել են «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակը, Դիասը նաև ստացել է «Երեկոյի ելույթ» մրցանակը[16]։
ՄաքԳրեգորի հետ ռևանշը պետք է տեղի ունենար 2016 թվականի հուլիսի 9-ին UFC 200-ի շրջանակներում, սակայն ապրիլի 19-ին UFC-ն հայտարարել էր, որ ՄաքԳրեգորը դուրս է մնացել մրցաշարից Լաս Վեգասում ԶԼՄ-ների հանդեպ պարտավորությունները չկատարելու պատճառով[17][18][19]։ Մենամարտը տեղափոխվել է և տեղի ունեցել հաջորդ ամիս՝ UFC 202-ի շրջանակներում, և նորից կիսամիջին քաշային կարգում[20]։ Դիասը պարտվել է պատասխան մենամարտը մրցավարների մեծամասնության որոշմամբ (48-47, 47-47, 48-47)[21]։ Երկու մարտիկն էլ նորից արժանացել են «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակին[22]։
Նեյթ Դիասը երկարատև դադար է վերցրել ՄաքԳրեգորից կրած պարտությունից հետո և սպասում էր ոչ պակաս հանրային մրցակցին, որը կարող էր նոր փուլ ապահովել իր կարիերայում։
UFC-ի ճնշման տակ Դիասը համաձայնել է մենամարտել թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Էնթոնի Պետտիսի հետ։ Մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 18-ին UFC 241 շոուի շրջանակներում։ Մարտը շարունակվել է հատկացված բոլոր ռաունդներով, մրցավարական որոշմամբ հաղթանակ է տարել Դիասը[23]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.