Նեմրութ (հրաբուխ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նեմրութ, Նեմրուդ, Սարակն, բազմածին հրաբուխ Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի մոտակայքում։ Այժմ էլ գործում է, սակայն լավաներ չի արտավիժում։ Խառնարանից ու լանջերից դուրս են գալիս տաք գազեր, ջրեր ու գոլորշիներ։ Խառնարանը 2500 մետրի վրա է, ամենամեծը ողջ Հայկական լեռնաշխարհում՝ տրամագիծը 8 կմ, որի արևմտյան մասում խառնարանային լիճն է 9 քառ. կմ մակերեսով։ Խառնարանի պատերը կախված, զառիթափ լանջերով են՝ մինչև 300 մ բարձրությամբ, կազմված թթու կազմի լավաներից։ Դուրս եկող գազերը վկայում են նրա մարման մասին։ Առաջներում Նեմրութը արտավիժել է բազալտային լավաներ, նույնիսկ հալոցենում ու պատմական շրջաններում։ Վերջին ժայթքումը ենթադրվում է 1692 թվականին։ Այժմ խառնարանում գոյություն ունեն մանր սոպկաներ-պարազիտ կոներ։
Նեմրութ | |
---|---|
Տեսակ | լեռ, տեսարժան վայր և հնագիտական հուշարձան |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածք | Բիթլիսի մարզ և Քոլիկ |
ԲԾՄ | 3050 մետր |
Հարաբերական բարձրություն | 1250 մետր |
Լեռնաշղթա | Հայկական լեռնաշխարհ |
Նեմրութ Դաղի ամենահզոր ժայթքումները տեղի են ունեցել պլեյստոցենի դարաշրջանում, արդյունքում բազմաթիվ ոչ շատ հզոր ժայթքումներ են տեղի ունեցել հոլոցենում, որոնցից վերջին երկուսը 1692 թվականին։ Հրաբխի գագաթը իրենից ներկայացնում է խոշոր կալդերա, որի մեջ լիճ է գոյացել։ Նեմրութ Դաղ հրաբուխը (Նեմրութ) երբեմն շփոթում են Նեմրութ Դաղ (Նեմրութ) լեռան հետ, որը նույնպես գտնվում է Թուրքիայում և լայնորեն հայտնի է հելլենիստական ժամանակաշրջանի քարե արձանների մնացորդներով։ Բարձրությունը 2935 մ է[1]։
Նեմրութ-Դաղը իրենից ներկայացնում է ստրատոհրաբուխ և գտնվում է Արաբական և Եվրասիական տեկտոնական սալաքարերի բախման գոտում, որը կանխորոշում է տարածաշրջանի սեյսմիկ և հրաբխային ակտիվությունը[2]։ Այդ սալերի բախումը սկսվել է միջին էոցենում և վերջնականապես փակել է ջրային տարածությունը, որը մեզոզոյան դարաշրջանում գոյացնում էր հնադարյան Թետիս օվկիանոսը։ Նեմրութ-Դաղը արևելյան Թուրքիայի երեք այլ հանգած Արարատ, Թոնդրակ, Սիփան հրաբուխների հետ, գտնվում է Հայկական լեռնաշխարհի տարածքում և համարվում է այդ հրաբուխներից ամենաարևմտյանը, և միակը նրանցից, որը պահպանում է իր ակտիվությունը, ինչպես նաև Անատոլիայի միակ հրաբուխը, որը ժայթքել է պատմական ժամակաշրջանում։ Նեմրութ-Դաղը գտնվում է Դատվան քաղաքից 10 կմ դեպի հյուսիս, Վանա լճի հյուսիսարևմտյան ափին[3]։ Նեմրութ-Դաղը, հնարավոր է, որ գոյացել է վաղ չորրորդական դարաշրջանում, մոտ 1 միլիոն տարի առաջ, ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել է պլեյստոցենի դարաշրջանում, պարբերաբար ժայթքել է նաև հոլոցենի ժամակաշրջանում։ Միջին պլեյստոցենի դարաշրջանում, մոտ 250 հազար տարի առաջ, Նեմրութ-Դաղի խոշոր ժայթքման արդյունքում առաջացել է 60 կիլոմետրանոց լավայի հոսք, որն արգելափակել է Վանա գոգավորությունից ջրի հոսքը դեպի Մուշի գոգավորություն, որը պատկանում է ոչ հեռու գտնվող Արածանի գետի ավազանին, ինչն էլ դարձել է Վանա լճի առաջացման պատճառ[4][5]։ Այդ նույն ժամանահատվածում հրաբխի գագաթը ներս է ընկել՝ առաջացնելով խոշոր կալդերա 8,3x7 կմ շառավղով։ Հետագայում կալդերայի մեջ գոյացել է քաղցրահամ Նեմրութ լիճը (մեծությամբ երկրորդ կալդերային լիճը աշխարհում[6]), որից հետագա ժայթքումների արդյունքում առանձնացվել է ևս մեկ ոչ շատ մեծ Ըլը լիճը։ Ներկայումս Նեմրութ-Դաղի ամենաբարձր կետը 2935 մ է։ Հրաբուխը էլիպսաձև է, հիմքի մոտ նրա չափսերը կազմում են 27×18 կմ, հրաբխային կենտրոնը բաղկացած է 377,5 կմ³ հրաբխային նյութերից։ Նեմրութ-Դաղի կալդերան ամենամեծն է Թուրքիայում, Եվրոպայում՝ չորրորդն է և աշխարհում՝ 16-րդը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.