Դատվան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դատվան, ավան Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Գտնվում էր Վանա լճի հարավարևմտյան եզրին։ Եղել է Բիթլիսի գավառի նավահանգիստը։
Ավան | ||
---|---|---|
Դատվան | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Բիթլիսի գավառ | |
Այլ անվանումներ | Ալթայթաունա, Դադվան, Թայութվանա, Տադվան, Տատվան, Ցորկանք, Ցորկոնք | |
ԲԾՄ | 1690 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 92 695 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | դատվանցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Տարածքը գտնվել է Գրգուռ, Նեմրութ և Հայկական Տավրոս լեռաճյուղերով շրջափակված բլրապատ և գեղատեսիլ հովտում։ Ավանն ունեցել է փարթամ բուսականություն և տեղ-տեղ անտառապատ է եղել։
Դատվանն ունեցել է մի քանի աղբյուրներ, այդ թվում նաև հանքային։
Դատվանն եղել է Արծրունի թագավորների ամառանոցը։ X-XI դարերում ուներ 10-15 000 բնակիչ և ամուր բերդ (1986 թվականի դրությամբ այն լրիվ ավերակ է)։ Եղել է վաճառաշատ նավահանգիստ։
XIX դարում Դատվանն արդեն անշուքացել էր և վերածվել էր գյուղի։ XX դարասկզբին ուներ 700 տուն բնակիչ՝ մեծ մասամբ հայեր։
Հայ բնակչության մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ մյուս մասը գաղթել է Արևելյան Հայաստան։
Բնակչությունը զբաղվում էր արհեստներով, առևտրով, երկրագործությամբ, ձկնորսությամբ և նավարկությամբ։
Միջին դարերում Դատվանն ունեցել է 6 եկեղեցի, որոնցում ձեռագրեր են ընդօրինակվել։ Ավանին մոտ գտնվում էր Ս. Սարգիս եկեղեցին, որը մինչև առաջին համաշխարհային պատերազմը կանգուն էր։ Դատվանի արևելյան կողմում գտնվում էր Վասպուրականի թագավորների ամառանոցի ավերակները[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.