ռուս ֆրիդայվեր From Wikipedia, the free encyclopedia
Նատալյա Վադիմի Մոլչանովա (մայիսի 8, 1962, Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 2, 2015[1], Ֆորմենտերա), ֆրիդայվինգի աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի ֆրդայվինգի ֆեդերացիայի նախագահ։ Ավելի քան 40 ռեկորդների հեղինակ։ Աշխարհում առաջին կինը, որ հատել է 100 մետրը շնչառությունը պահելով խորության սուզվելու ժամանակ, առաջին կինը, որ շնչառությունը պահել է 9 րոպեից ավելի։
Նատալյա Մոլչանովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Наталья Вадимовна Молчанова |
Մասնագիտացում՝ | ֆրի դրայվեր |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 8, 1962 |
Ծննդավայր՝ | Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ՝ | օգոստոսի 2, 2015[1] (53 տարեկան) |
Մահվան վայր՝ | Ֆորմենտերա |
Ֆրիդայվինգով սկսել է զբաղվել 40 տարեկանում[2]։ 22 անգամ եղել է ֆրիդայվինգի աշխարհի չեմպիոն, 41 անգամ դարձել է ռեկորդակիր[3][4]։ Նատալյան ֆրիդայվինգի բոլոր վեց դիսցիպլինների ռեկորդակիր է, նաև փոփոխական քաշ դիսցիպլինում։ Նա եզակի ունիվերսալ մարզիկ է եղել, սուզվել է և՛ խորություն, և՛ երկարւթյուն դիսցիպլիններում։ Նման հաջողությունների տղամարդկանցից հասել է միայն ավստրիացի Հերբերտ Նիչը, որը հետո կրկնել է նաև Նատալյա Մոլչանովայի որդին։
Սպորտային հաջողություններին զուգահեռ Նատալյա Մոլչանովան մանկավարժական գիտությունների թեկնածու էր, Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի պետական համալսարանի սպորտի կիրառական ձևերի և էքստրեմալ գործունեության մեթոդիկայի ամբիոնի դոցենտ։ Ութ գիտա-հետազոտական հոդվածների, ֆրիդայվինգի թեորիայի և մեթոդիկայի երկու ձեռնարկների, սուզվելու և շնչառությունը պահելուն նվիրված, ֆրդայվեր-մարզիկների պատրաստման ուսումնական ծրագրերի հեղինակ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.