Նասրեդդին Թուս Ի Աբու Ջաֆար Մուհամեդ իբն Մուհամեդ իբն Հասան Բաքր (պարս.՝ محمد ابن محمد ابن حسن طوسی, փետրվարի 18, 1201[1][2], Թուս, Nizari Ismaili state[3][1] - հունիսի 26, 1274[1][2], Kadhimiya, Բաղդադ, Հուլավյան Իլխանություն[1]), առավել հայտնի Նասր ալ-Դին Թուսի (نصیر الدین طوسی) անվամբ, պարսիկ գիտնական-հանրագիտակ և պետական գործիչ։

Արագ փաստեր Նասր ալ-Դին Թուսի պարս.՝ نصيرالدین طوسی, Ծնվել է ...
Փակել

1256 թվականից եղել է Հուլավու խանի անձնական խորհրդականն ու դպիրը։ Նասրեդդին Թուսի ղեկավարությամբ կառուցվել է Մարաղայի աստղադիտարանը, կազմվել են աստղացուցակներ (Էլխանյան կամ Իլխանյան աղյուսակներ), որոնք պարունակում են նաև Արեգակի, Լուսնի և այլ մոլորակների ապագա դիրքերի որոշման աղյուսակներ։ «Մեկնություն Էվկլիդեսի» աշխատությունում Նասրեդդին Թուսը ցույց է տվել, որ Էվկլիդեսի զուգահեռ ուղիղների պոստուլատը կապված է եռանկյան անկյունների գումարի հետ։ «Տրակտատ ամբողջական քառանկյան մասին» աշխատությունում շարադրել է հարթ ու ոլորտային եռանկյունաչափությունը՝ որպես ինքնուրույն առարկա։ Գրել է նաև երկրաբանությանը, բժշկությանը, տրամաբանությանը, բարոյագիտությանը, պոեզիային վերաբերող աշխատություններ։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.