From Wikipedia, the free encyclopedia
Յասմիլա Ժբանիչ (բոս․՝ Jasmila Žbanić, դեկտեմբերի 19, 1974[1][2], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[3]), բոսնիացի կինոռեժիսոր։ Ճանաչման է ձեռք բերել «Գրբավիցա» ֆիլմի շնորհիվ, որ 2006 թվականին Բեռլինի 56-րդ կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» մրցանակի։ 2010 թվականին նրա «Ճանապարհին» ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի 60-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում։
Յասմիլա Ժբանիչ բոս․՝ Jasmila Žbanić | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1974[1][2] (50 տարեկան) |
Ծննդավայր | Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[3] |
Կրթություն | Սարաևոյի համալսարան և Academy of Performing Arts in Sarajevo? |
Քաղաքացիություն | Բոսնիա և Հերցեգովինա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր և վիդեոնկարիչ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1120092 |
Յասմիլա Ժբանիչև ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 19-ին Սարաևոյում, բոսնիացի մուսուլմանների ընտանիքում[6]։
Յասմիլա Ժբանիչը սովորել է Սարաևոյի Բեմական արվեստների ակադեմիայի կինոյի և թատրոնի ռեժիսուրայի բաժնում։ Կրթությունն ավարտելուց հետո ԱՄՆ Վերմոնտ նահանգում որոշ ժամանակ որպես տիկնիկավար աշխատել է «Հաց և տիկնիկ» թատրոնում, այնուհետև որպես ծաղրածու հանդես է եկել Լի Դի Լոնգի խմբի կազմում։ Բոսնիա և Հերցեգովինա վերադառնալուց հետո՝ 1997 թվականին, Յասմիլա Ժբանիչը հիմնադրել է «Դեբլոկադա» գեղարվեստական միությունն ու սկսել նկարահանել վավերագրական ու կարճամետրաժ ֆիլմեր[7]։ Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում անցկացվող կինոփառատոնների ժամանակ, որոնցից են 2000 թվականին Սլովենիայում անցկացված Մանիֆեստ 3-ը, 2004 թվականին Կասելում անցկացված «Kunsthalle Fridericianum»-ը, 2003 թվականի Ստամբուլյան բիենալեն[7]։
Յասմիլա Ժբանիչի «Գրբավիցա» ֆիլմը Բեռլինի 56-րդ կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» մրցանակի։ Այն ներկայացված է եղել նաև 2006 թվականի Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի «Եվրոպական լավագույն ֆիլմ» և «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգերում[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.