Յակով Վասերման (գերմ.՝ Wassermann, մարտի 10, 1873(1873-03-10)[1][2][3][…], Ֆյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] - հունվարի 1, 1934(1934-01-01)[5][2][1][…], Ալտաուսզե, Լիցեն, Շտիրիա[5]), գերմանացի գրող։

Արագ փաստեր Յակով ՎասերմանJakob Wassermann, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Ծնվել է մարտի 10, 1873 թվականին հրեա բուրժուայի ընտանիքում։ Մահացել է հունվարի 1, 1934 թվականին Ավստրիայում։

Աշխատանքներ

Վասերմանի «Ցիռնդորֆցի հրեաները» (1897), «Դեռատի Ռենատե Ֆուքսի պատմությունը» (1900), «Կասպար Հաուզեր» (1908), «Մարդուկը սագերի հետ» (1915), «Քրիստիան Վանշաֆե» (1919) և այլ վեպերում սոցիալական թեման զուգորդված է բարոյագիտականի հետ։ Գերմանացի երիտասարդության կյանքը նկարագրող «Մաուրիցիուսի գործը» (1928), «Էտցել Անդերգաստ» (1931) և «Կերկհովենի երրորդ մարմնավորումը» (1934) եոերգությունում ցույց է տվել բուրժուական ընտանիքի քայքայումը և բուրժուական հարաբերությունների անմարդկային բնույթը, սակայն Վասերման աստվածախնդրական իդեալներից այն կողմ չի անցել։ Գրել է նաև «Ստի կատակերգություն» (1898) երգիծական պիեսը և «Ուխտավորի հոգին» (1923) գիրքը։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.