Մուղնի
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Մուղնի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Հեռավորությունը Աշտարակից՝ 2 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1260 մ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Մուղնի | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Աշտարակի շրջան և Հայկական մարզ | ||
Այլ անվանումներ | Մղոն, Մոգնի, Մողան,Մողնի, Մուխնի, Մուղնա գյուղ | ||
ԲԾՄ | 1260 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 781[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Մուղնին նաև ճանաչված է եղել որպես Մղոն, Մոգնի, Մողան, Մողնի, Մուխնի, և Մուղնա գյուղ[2]։
Մուղնու բնակչության մի մասը տեղափոխվել Մաստարա գյուղից։ Ըստ Հանրապետության 2011 թվականի մարդահամարի, Մուղնիի մշտական բնակչությունը կազմել է 781, իսկ առկա բնակչությունը՝ 610 մարդ[1]։ Մուղնիի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և պտղաբուծությամբ։
Գյուղի հյուսիս արևելյան կողմում է գտնվում XVII դարի «Կարբո ծով» ջրամբարը, իսկ հարավային մասում՝ սբ. Գևորգ (1664-1669 թթ.) եկեղեցին և Մուղնու վանական համալիրը (XIV-XVII դդ.)։
Սբ. Գևորգը XIV դարի վանք է, որը գտնվում է Մուղնիում։ Վանքը ժամանակին թե՛ քրիստոնյաների, և թե՛ մուսուլմանների համար ուխտագնացության վայր է համարվել։ Եկեղեցին վերակառուցվել է 1661-1669 թվականներին վարդապետ Հովհաննեսի պատվերով։ 1999-2000 թվականներին եկեղեցին գլխավոր վերականգնման է ենթարկվել[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.