From Wikipedia, the free encyclopedia
Միքայել Հրեշտակապետ (եբրայերեն՝ מיכאל, հին հունարեն՝ Αρχάγγελος Μιχαήλ, եբրայերենից թարգմանվում է «Ո՞վ է նման Աստծուն»),
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: (Կրոնական ավանդությունը ներկայացված է, որպես հանրագիտարանային։) Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Միքայել Հրեշտակապետ | |
---|---|
Ծնունդ | Lua error in Մոդուլ:Wikidata/date at line 430: attempt to concatenate local 'result' (a nil value). |
Եկեղեցի | Հայ Առաքելական Եկեղեցի, Կաթոլիկ եկեղեցի, Ուղղափառ եկեղեցիներ |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Նոյեմբերի 8, Սեպտեմբերի 29 և Սեպտեմբերի 19 |
Միքայել հրեշտակապետ (եբրայերեն՝ mixåʔel- «Ով է Աստծուն նման» … Հին Հունական Αρχάγγελος Μιχαήλ)-հրեշտակ։ Հիշատակվում է մի շարք Սուրբ Գրքերում՝ Աստվածաշնչում… Հրեշտակներն արարվել են աշխարհի ստեղծման ամենասկզբում։ Նրանք Աստծո հավատարիմ սպասավորներն են և գտնվում են Նրա մշտնջենական ծառայության մեջ՝ անդադար վայելելով Նրանից ճառագող շնորհն ու երանությունը։ Հրեշտակապետները հիմնականում ամբողջական ազգերի պահապաններ են, իսկ հրեշտակները՝ անհատ մարդկանց։ Յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը, որն անտեսանելիորեն, անդադար հուշում է նրան բարի խորհուրդներ, պատսպարում դևերի հարձակումից, հեռու պահում փորձություններից և պահպանում աղետներից։ Եկեղեցին անբաժան է հրեշտակներից. Նրանք երկնքում սրբերի հետ անդադար աղոթում և օժանդակում են մեզ։ Ուստի Եկեղեցում հաստատված են նաև հրեշտակներին նվիրված տոներ, որոնցում հիշատակվում են նրանց առնչվող իրադարձությունները, և հայցվում է նրանց բարեխոսությունը։ Սուրբ Գրքից իրենց անուններով մեզ հայտնի են մի քանի հրեշտակապետեր, ինչպիսիք են Գաբրիելը և Միքայելը։ Միքայել հրեշտակապետը Սուրբ Գրքից մեզ հայտնի է իբրև Իսրայելի ժողովրդի իշխան, որ մարտնչում էր նրա թշնամիների դեմ։ Որպես երկնային զորքերի հրամանատար՝ նա, ինչպես հին ուխտում՝ Իսրայելի, այնպես էլ նորում Քրիստոսի Եկեղեցու հետ, անտեսանելի կերպով մարտնչում է սատանայի դեմ։ Հովհաննես Ավետարանչի Հայտնության գրքում նկարագրված է նրա պատերազմը երկնքում և հաղթանակը վիշապի՝ սատանայի, և նրա չար զորակիցների նկատմամաբ։ Միքայել հրեշտակապետին Եկեղեցին պատվում է հնագույն ժամանակներից ի վեր։ Նրա հիշատակը տոնվում է Գաբրիել հրեշտակապետի և բոլոր մյուս հրեշտակների հետ մեկտեղ։
Հին Կտակարանում Միքայել Հրեշտակապետը հիշատակվում է միայն Դանիելի մարգարեության գրքի հետևյալ հատվածներում.
Պարսից թագավորության մի իշխան հակառակվում էր ինձ քսանմեկ օր, և ահա Միքայելը՝ ավագ իշխաններից մեկը, եկավ օգնելու ինձ. թողեցի նրան այնտեղ պարսից թագավորության իշխանի հետ։ - Դանիել, 11, 13[1] |
Բայց ես կհայտնեմ քեզ, թե ինչ է գրված ճշմարիտ գրքերում. և նրանց դեմ ոչ մի այլ օգնական չունեմ, բացի ձեր Միքայել իշխանից։ - Դանիել, 11, 21[1] |
Այն ժամանակ պիտի ելնի Միքայել մեծ իշխանը, որ քո ժողովրդի որդիների գլխավորն է։ Պիտի լինի նեղության ժամանակ, նեղություն, որպիսին չի եղել այն օրից, երբ ժողովուրդն առաջացավ երկրի վրա։ Եվ այն ժամանակ պիտի փրկվի քո ժողովուրդը, ինչպես որ այս բոլորի մասին գրված է գրքերում։ - Դանիել, 13, 1[1] |
Նոր Կտակարանում Միքայել Հրեշտակապետը հիշատակվում է երկու անգամ։ Հուդայի ընդհանրական թղթում պատմվում է Միքայել Հրեշտակապետի և Սատանայի վեճը Մովսեսի մարմնի վերաբերյալ.
Երբ Միքայել հրեշտակապետը, բանսարկու Սատանայի հետ, Մովսեսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակվեց հայհոյալից խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Տերը քեզ սաստի»։ - Հուդա առաքյալի թուղթը, 1, 9[2] |
Հովհաննես առաքյալի Հայտնության գրքում խորհրդաբանորեն ներկայացվում է Վերջին դատաստանի ժամանակ տեղի ունենալիք Միքայել հրեշտակապետի և այլ երկնային ուժերի պայքարն ու հաղթանակը Սատանայի և նրա աջակիցների դեմ.
Եվ երկնքում պատերազմ եղավ։ Միքայելը և իր հրեշտակները կռվում էին վիշապի դեմ. վիշապը կռվում էր իր զորքերով, բայց նրանք չկարողացան դիմադրել. և երկնքում նրանց համար տեղ չգտնվեց։ Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա և որ մոլորեցրեց ամբողջ աշխարհը. և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։ - Հայտնություն, 12, 7-9[3] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.