From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ ֆոն դեր Նոննե (մայիսի 12 (24), 1838[1], Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 12, 1919, Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն), Երևանի նահանգային ճարտարապետ և ճարտարագետ, պետական խորհրդական, գնդապետ, քաղաքային խորհրդի դեպուտատ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միխայիլ ֆոն դեր Նոննե | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12 (24), 1838[1] |
Ծննդավայր | Պետերբուրգի նահանգ |
Մահացել է | ապրիլի 12, 1919 (80 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Ծնվել է 1838 թվականի մայիսի 12-ին Պետերբուրգի գավառում։ 1854 թվականի հունիսի 4-ին անցել է զինվորական ծառայության՝ շտաբի փոխտեղակալի կոչումով։
1859 թվականի հուլիսի 16-ին ստացել է սպայի կոչում, 1861 թվականի հուլիսի 25-ին՝ տեղակալի կոչում։ Եղել է վաշտի հրամանատար և մասնակցել 1863 թվականի կովկասյան արշավանքին։ 1866 թվականի հուլիսի 14-ին դարձել է փոխկապիտան, 1871 թվականի օգոստոսի 30-ից՝ կապիտան։
1868 թվականին տեղափոխվել է Երևան։ 1884 թվականի հունիսի 20-ին ստացել է ավագ գնդապետի կոչում։ Ծառայել է ինժեներական զորքերում։ 1876-1909 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարագետ։ 1898 թվականին 4 տարի ժամկետով ընտրվել է Երևանի քաղաքային դումայի իրավասու։ Միևնույն ժամանակ եղել է Երևանի նահանգի՝ բանտարկյալների հոգաբարձության կոմիտեի նախագահ։
Մահացել է 1919 թվականի ապրիլի 12-ին՝ 81 տարեկան հասակում։ Թաղված է Բաքվի լյուտերանական գերեզմանատանը։
Երևանում մի շարք հասարակական և մասնավոր շինարարական նախագծերի հեղինակ է, այդ թվում՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.