հայ բալետմաստեր From Wikipedia, the free encyclopedia
Մաքսիմ Սահակի Մարտիրոսյան (սեպտեմբերի 9, 1931[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 3, 2019[2], Երևան, Հայաստան), բալետի հայ խորհրդային արտիստ և բալետմայստեր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1973)։
Մաքսիմ Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1931[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | դեկտեմբերի 3, 2019[2] (88 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1950)[1], Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա (1952)[1] և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1967)[1] |
Մասնագիտություն | բալետմայստեր և բալետի ուսուցիչ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Երևանի պարարվեստի պետական քոլեջ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Դերասանուհի Մարուսյա Մարտիրոսյանի եղբայրը։
Ավարտել է Երևանի (1950) և Մոսկվայի (1952) պարարվեստի ուսումնարանները, ինչպես և Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական արվեստի ինստիտուտի բալետմայստերական ֆակուլտետը (1967)։ 1952 թվականից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարող (1958-1971 թվականներին՝ գլխավոր բալետմայստերը) և Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի ուսուցիչ։ 1972 թվականից Մոսկվայի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական մասի վարիչն է և գլխավոր բալետմայստերը։ Հրավիրվել է աշխատելու (1977-1978) Սան Պաուլուի (Բրազիլիա) բալետային խմբում։ 1992-1997 թվականներին եղել է Մոնրեալի (Կանադա) «Դիվերտիմենտո դե Մոնրեալ» բալետի խմբերի բալետմայստերը, 1997 թվականից՝ Երևանի պարարվեստի թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը։
Աշակերտներից են եղել Վիլեն Գալստյանը, Աննա Մարիկյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Նորայր Մեհրաբյանը և ուրիշներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.