հայ բալետի արտիստ, պարուսույց From Wikipedia, the free encyclopedia
Աննա Գրիգորի Մարիկյան (սեպտեմբերի 23, 1941, Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայ բալետի արտիստ, պարուսույց։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1976)։
Աննա Մարիկյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1941 (82 տարեկան) |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | բալետի պարող |
Պարգևներ և մրցանակներ |
Աննա Մարիկյանը ծնվել է 1941 թվականի սեպտեմբերի 23-ին, Ալեքսանդրիայում, պոլսեցիններ Գրիգոր Մարիկյանի և Մարի Երկաթի ընտանիքում[1]։ 1948 թվականին ընտանիքը հայրենադարձել է Հայաստան։ 1959 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը (պարուսույց՝ Մաքսիմ Մարտիրոսյան)։ 1959-1985 թվականներին աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մենապարուհի։ 1985 թվականից դասավանդում է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում։ Նրա մի շարք աշակերտներ հանդես են եկել աշխարհի տարբեր բեմերում և արժանացել մրցանակների[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.