Մաքս Ռայման (գերմ.՝ Max Reimann, հոկտեմբերի 31, 1898(1898-10-31)[1][2], Էլբլոնգ, Լեհաստան - հունվարի 18, 1977(1977-01-18)[1][2], Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի կոմունիստ քաղաքական գործիչ, Բունդեսթագի անդամ։

Արագ փաստեր Մաքս Ռայման գերմ.՝ Max Reimann, Ծնվել է ...
Փակել

1913 թվականին ընդունվել է «Բանվոր երիտասարդության սոցիալիստական միության», 1916 թվականին՝ «Սպարտակ միության» մեջ։ Հիմնադրման օրվանից (1919 թվականի հունվար) եղել է Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) անդամ։ Մասնակցություն է ունեցել 1918 թվականի նոյեմբերյան հեղափոխությանը։ Էլբինգում հակապատերազմական ցույցի մասնակցելու համար 1919 թվականին մեկ տարով կալանավորվել է Քյոնիգսբերգի ամրոցում։

1920-1928 թվականներին Ռուրի մարզում աշխատելով հանքափոր, քաղաքական ագիտացիոն աշխատանք է տարել բանվորների շրջանում։ Ռուրի ճգնաժամի ժամանակահատվածում պայքարել է ֆրանսիական օկուպացիայի դեմ և կարճ ժամանակով ազատազրկվել։ 1928-1932 թվականներին եղել է Համմ քաղաքի կուսակցական կազմակերպության քարտուղարը։ 1932 թվականին ընտրվել է Ռուրի մարզի հեղափոխական արհմիութենական օպոզիցիայի քարտուղար։

Գերմանիայում ֆաշիստական վարչակարգ հաստատվելուց հետո (1933) ընդհատակյա աշխատանք է տարել Ռուրի մարզում, այնուհետև Բեռլինում և Գերմանիայի այլ քաղաքներում։ 1939 թվականին ձերբակալվել և նետվել է բանտ։ 1942 թվականին տեղափոխվել է Զակսենհաուզենի, 1944 թվականի նոյեմբերին՝ Ֆալկենզեեի համակենտրոնացման ճամբար, ուր գլխավորել է ընդհատակյա կազմակերպության կոմիտեն, որի ղեկավարությամբ 1945 թվականի գարնանը կալանավորները զինաթափելով էսէսական պահակախմբին, ճամբարը հանձնել են խորհրդային բանակի զորամասերին։

1945 թվականին նշանակվել է ԳԿԿ Ռուրի մարզի կազմակերպության առաջին քարտուղար, այնուհետև Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրի կոմկուսի կազմակերպության ղեկավար։ 1948 թվականին՝ ԳԿԿ վարչության նախագահ։ 1954 թվականին ընտրվել է ԳԿԿ վարչության (1956 թվականից՝ ԿԿ) առաջին քարտուղար։ 1949-1953 թվականներին եղել է Բունդեսթագի դեպուտատ, գլխավորել կոմկուսի ֆրակցիան։ 1949 թվականին բանտարկվել է Դյուսելդորֆի բանտում։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.