Մասրենի բազմածաղիկ (լատին․՝ Rosa multiflora), վարդազգիների ընտանիքի, մասրենու ցեղի բույս։

Մասրենի բազմածաղիկ
Մասրենի բազմածաղիկ
Մասրենի բազմածաղիկ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Տեսակ Մասրենի բազմածաղիկ (R. multiflora)
Միջազգային անվանում
Rosa multiflora
Thunb.

Նկարագրություն

Տերևաթափ, մագլցող թուփ է մինչև 7 մ բարձրությամբ ընձյուղներով։ Ճյուղերը երկար են, դարչնագույն կամ կարմրականաչ, սկզբում թույլ մազմզուկապատ, կեռիկա նման ծռված զույգ փշերով։ Տերևները կենտ փետրաձև են, 4,5-10 սմ երկարությամբ, կազմված 5-7 էլիպսաձև կամ հակառակ ձվաձև տերևիկներից, ատամնաեզր, վերևի կողմից մերկ (կամ հատ ու կենտ մազմզուկներով ծածկված), ներքևի կողմից մազմզու կապատ, առանց գեղձիկների։ Տերևակոթունը աղվամազածածկ է։ Տերևակիցները նեղ են, խոր կտրատված, երբեմն' թարթիչաեզր։ Ծաղկաբույլերը բրգա-հուրանաձև են, բազմածաղիկ։ Ծաղիկների տրամագիծը հավասար է 1,5-2 սմ-ի, բաժակաթերթիկները կարճ են, սրածայր։ Պսակաթերթիկները սպիտակ են կամ վարդագույն։ Պտուղը կարմիր է, գնդաձև կամ ձվաձև։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Պտուղները հասունանում են հոկտեմբերին։ Արագ է աճում, մեկ սեզոնում կարող է տալ մինչև 2 մ երկարությամբ շիվեր։ Լավ է բազմանում ամառային և ձմեռային կտրոններով։ Ամռան վերջում խորհուրդ է տրվում հատել ուժեղ աճ տված շիվերի ծայրերը։ Չափազանց զգայուն է մոլախոտային բուսականության մրցակցության նկատմամբ և անհրաժեշտ խնամքի բացակայության դեպքում կարող է ոչնչանալ։

Տարածվածություն

Տարածված է Կորեայում, Չինաստանում (Տայվան), Ճապոնիայում։ Հայաստանի պայմաններում մշակվում է գրեթե ամենուրեք, բացառությամբ բարձր լեռնային շրջանների։ Հատկապես լավ է աճում և առատորեն ծաղկում Արարատյան դաշտի պայմաններում, որտեղ լայնորեն է տարածված։ Այս կամ այն չափով ցրտահարվում է միայն բացառիկ ցուրտ և երկարատև ձմեռների դեպքում, երբ օդի նվազագույն ջերմաստիճանը երկար ժամանակ լինում է —20 —25 °C : Այնուամենայնիվ, միամյա շիվերի ցրտահարվելը այս բույսի դեկորատիվության վրա առանձնապես չի ազդում և նույն տարում սաղարթը ոչ միայն վերականգնվում, այլև առատորեն ծաղկում է։ Շիրակի դաշտում ցրտահարվում է գրեթե ամեն տարի, երբեմն բավականին լուրջ, այնուամենայնիվ, նույն սեզոնի ընթացքում արագորեն վերականգնվում և առատորեն ծաղկում է։ Ավելի լուրջ վնասվածքներ է ստանում ծովի մակերևույթից 1600-1700 մ-ից ավելի մեծ բարձրությունների վրա, որոշ դեպքերում իսպառ ցրտահարվելով։ Այնուամե նայնիվ, նույնիսկ մեծ բարձրությունների վրա. բայց տաք միկրոշրջաններում հաջողությամբ է աճում և դրսևորում դեկորատիվ բարձր հատկանիշներ (ք. Քաջարան, ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա)։

Կիրառություն

Կարելի է օգտագործել ոչ բարձր պատերը, ցանկապատերը, պերգոլները, պատատավանդակները, տաղավարները ձևավորելու, ինչպես նաև դրասանգների և ձևավոր եզրաշերտերի համար[1]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.