From Wikipedia, the free encyclopedia
Մասնագիտություն (լատին․՝ professio[1]), մարդու աշխատանքային գործունեության տեսակ, սովորաբար նրա գոյության աղբյուր[2]։
Մասնագիտությունը պահանջում է տիրապետել տեսական գիտելիքներին և գործնական հմտություններ, որոնք ձեռք են բերվում հատուկ պատրաստմամբ կամ հատուկ կրթություն ստանալու ընթացքում։
Որպես այդպիսին, մասնագիտությունները նախնադարում չեն եղել։ Մարդիկ զբաղված են եղել ոսրսով, հավաքով, և տեղից տեղ էին գնում։ Աշխատանքի բաժանման զարգացման համար նյութատեխնիկական պայմանները բացակայում են։
Առաջին մասնագիտությունները սկսեցին հայտնվել դոցալիզացիոն դարաշրջանում, երբ մարդը սկսեց ստեղծել նստակյաց բնակավայրեր, զբաղվել գյուղատնտեսությամբ, տիրապետել կավագործության և դարփնագործությանը։ Մի մարդ, իր ուժերի սահմանափակության պատճառով, չկարողացավ միաժամանակ մետաղական գործիքներ դարփնել և զբաղվել սննդի աճեցմամբ, ուստի սկսեց զարգանալ ապրանքային փոխանակումը։
Մարդկանց մասնագիտական բաժանման զարգացման նոր փուլ է ծագում, կենտրոնացված պետության առաջացման արդյունքում։ Ռազմիկներ են պահանջվում իրենց ունեցվածքը պաշտպանելու համար, և կառավարիչներ, որպեսզի կառավարեն նրանց։ Այդպես սկսեցին ձևավորվել ռազմական և կառավարման մասնագիտությունները։ Մարդկությունը վերջնականապես ձեռնամուխ է լինում աշխատանքի մասնագիտական բաժանման ճանապարհին։
Ինդուստրացման սկզբից ի վեր հայտնվել են բազմաթիվ նոր մասնագիտություններ, որոնք կապված են մեքենաների մշակման և սպասարկման հետ․ ինժեներներ, գործարանի աշխատողներ, մեքենավարներ և այլն։ Քաղաքակրթության աճող կարիքների պատճառով նոր տեսակի և մեծ քանակությամբ ռեսուրսների մեջ ընդլայնվել են նաև արդյունահանող մասնագիտությունների ցուցակը․ հայտնվել են հանքագործներ, նավթագործներ և այլն։
Ավտոմատացման զարգացման հետ ձեռքի ծանր աշխատանքի անհրաժեշտությունը սկսեց ընկնել։ Եթե նախկինում աշխատողներն աշխատում էին օրական 14-16 ժամ միայն ընտանիքը կերակրելու համար, ապա այժմ նրանք կարող են աշխատել 9 ժամ, իսկ ամենազարգացած երկրներում մարդիկ կարող են շաբաթական 3-4 օր աշխատել կամ ընդհանրապես նպաստով ապրել։ Մարդկանց մոտ ավելի շատ ազատ ժամանակ է առաջացել այն ժամանակ, երբ նրանք սկսել են ժամանակ ծախսել տեղեկատվության սպառման վրա, այդ իսկ պատճառով ի պատասխան պահանջարկի հայտնվել է առաջարկ, որում պետք է սկսեն զարգացնել՝ զանգվածային լրատվամիջոցը․ հեռուստատեսություն, ռադիո, իսկ 20-րդ դարի վերջին՝ համացանց։ Բացի այդ, չնայած ավտոմատացմանը, դեռևս անհրաժեշտություն է մնացել այն մարդկանց համար, ովքեր ավտոմատ արտադրության նոր միջոցներ կստեղծեն․ ուսումնական և ինժեներական։ Իսկ զանգվածային համակարգչայնացումը պահանջել է մեծ քանակությամբ մարդկանց, որոնք կարող են սպասարկել համակարգիչները և ստեղծել, և առաջացել նրանց ծրագրային ապահովումը։ Այսպես է առաջակցել տեղեկատվական աշխատողների մասնագիտությունների մի ամբողջ շերտ, որոնց գործունեությունը կապված է տեղեկատվության վերամշակման և արտադրության հետ; ծրագրավորողներ, գիտնականներ, ինժեներներ և այլն; ԶԼՄ-ների և հրատարակչական գործի շնորհիվ ստեղծագործական մասնագիտություններ են զարգանում՝ դերասաններ, երաժիշտներ, նկարիչներ, գրողներ և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.